
«Արդարացում չկա». Գյումրու ավագանու 4 խմբակցությունների հայտարարությունը

Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։
«Այն, ինչ տեղի է ունում մեր հայրենիքում` Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, Գյումրիում` Շիրակի դեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ, արդարացում չունի։ Այս ամենը քաղաքական հետապնդում է, հալածանք է մեր ազգային եկեղեցու, ազգային արժեքների, հոգևոր հայրերի դիրքորոշումների, կարծիքների նկատմամբ, որը, ցավոք, ծրագրված, խիստ դատապարտելի, ոչ պետական վարքագծի դրսևորում է: Մենք դատապարտում ենք առաջին քրիստոնյա ազգի` հայ հոգևոր հայրերի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ սանձազերծված բռնաճնշումները, բարոյական կտտանքները»,- ասված է հայտարարությունում:
Խմբակցությունները պատկան մարմիններին կոչ են անում լինել զսպված, դադարեցնել հայ առաքելական Սուրբ եկեղեցու առաջնորդի, օծյալ քահանաների նկատմամբ իրականացվող ամոթալի հետապնդումն ու հալածանքը։