Բաժիններ՝

ԵԱՏՄ ղեկավարներն սկսել են նեղ կազմով հանդիպումը

Մինսկի Անկախության պալատում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստը: Միջոցառմանը մասնակցում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:Բացի Ռուսաստանի ղեկավարից և գագաթնաժողովը հյուրընկալող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, նիստին մասնակցում են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպմանը միացել է տեսակապի միջոցով:

Նեղ կազմով հանդիպումից հետո սպասվում է արդեն ընդլայնված կազմով հանդիպում, որին կմիանան դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի, ինչպես նաև հյուր երկրների՝ Մոնղոլիայի և ԱՄԷ-ի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30