ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգ է տեսնում առաջիկա ամիսներին։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել իտալական «la Repubblica» պարբերականին:
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։
Բազմաթիվ միջազգային հաշվետվություններ հաստատել են, որ 2020 թվականին Ադրբեջանը ներգրավել է վարձկանների և ահաբեկիչների Մերձավոր Արևելքից և նրանց տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Այսօր նույնպես Հայաստան-Թուրքիա խաղն է՝ հետ և նախաաղետային դիվանագիտության փուլում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուին Հունաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
Արցախի ուղղությամբ ադրբեջանական ճնշումն այս փուլում հիմնականում դրսևորվում է 2 հարթությունում:
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հաստատել էր օրենքը:
Ֆրանսիա Չարլզ III-ի առաջին պետական այցի ծրագիրը փոփոխվելու է կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ գործադուլների պատճառով։
Մարտի 22-ին Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում դատավորներին կոչ արեց գործել բացառապես ՀՀ Սահմանադրությանը համահունչ:
Գերմանական BILD լրատվամիջոցն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս մեկնել Վրաստան։ BILD-ն ընտրել է հինգ ուղղություն, որտեղ գերմանացիների հանգիստը համեմատաբար էժան կլինի։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը Նյու Դելիում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպում էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Վերջինս զրույցը կառուցողական էր որակել՝ նշելով, որ հանդիպման ընթացքում զրուցել են առանց նախապայմանների։
Սահմանադրական դատարանը որոշեց, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
ՌԴ խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում:
Պետդուման երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ հետաձգել է ՌԴ-ում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականների ճանաչումը նախատեսող օրինագծի քննարկումը: Այն պետք է քննարկվեր մարտի 21-ին, սակայն մինչև օրս պաշտոնական որևէ հաղորդագրություն չկա:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանն է:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ղեկավարը չի հստակեցրել այցի ամսաթիվը:
Մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում. Սերժ Սարգսյան
«Ես միշտ ներքուստ ծիծաղել եմ բոլոր այն մարդկանց վրա (իրավունք չունեի բացահայտ ծիծաղելու), ովքեր ռուսներին բացատրում էին ռուսների շահերը, կամ նրանց բացատրում էին, թե ինչ քայլեր պետք է անեն։ Կարծում եմ՝ Ռուսաստանն այնքան կա, որ ինքը կորոշի՝ ինչ է անելու»,- ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, ոչ թե Հայաստանը ՀԱՊԿ-ից, և դրան ի պատասխան՝ ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցչի պատասխանին։
Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ:
«Արդեն 100 օրից ավելի է՝ շրջափակման մեջ ենք, բայց ընդհանրապես չե՛նք հուսահատվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան (Խոջալու) գյուղի 83-ամյա բնակիչ Գյոզալ Մոսիյանը:
«Տարբերությունն այն է, որ մեր ժամանակ՝ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրքի շնորհանդեսից հետո նա պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի։
«Ուզում եմ հիշեցնել նրանց, ովքեր կամ անտեղյակ են, կամ հիշողության կորուստ ունեն, որ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք տարածաշրջանում երևի միակը՝ Ս-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա: Այդ ժամանակահատվածում մենք ձեռք ենք բերել 100-ավոր ժամանակակից ՀՕՊ միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ-հազարներով մեծ տրամաչափի զինամթերքներ: 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել: Էլ չեմ խոսում «Իսկանդերի» մասին, չեմ խոսում այլ հզոր զենքերի մասին: Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել՝ 3 ինքնաթիռ, որ այդպես էլ որևէ օգուտ չտվե՞ց»:
Մարտի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց կողմից Արցախում արձանագրվել է Ստեփանակերտ – Ղայբալիշեն – Լիսագոր նոր ճանապարհի շինարարության փաստը՝ ինժեներական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։