Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Բրազիլիայի առաջնորդ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան մտահոգություն են հայտնել Կուբայում տիրող ծանր մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ և հանդես են եկել ԱՄՆ-ի էմբարգոն վերացնելու օգտին։ Այդ մասին ասվում է Մեքսիկայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Եվրոպական միության անդամ երկրները դիտարկում են ԵՄ դիվանագիտական ծառայության հնարավոր արմատական բարեփոխումների տարբերակները՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) և դրա ղեկավար Կայա Կալասի աշխատանքում առկա անհաջողությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերահաշվարկի աշխատանքները, Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, պետք է դադարեցվեն հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 330 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
#ՀԻՄԱ. ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ. #ՈՒՂԻՂ
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 12-ին Լոս Անջելեսում ներկա չի լինի Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Միացյալ Նահանգների հավաքականի առաջին խաղին՝ ընդդեմ Պարագվայի հավաքականի։ Այս մասին Politico-ին հայտնել են թեմային ծանոթ երկու աղբյուրներ, որոնք ցանկացել են անանուն մնալ։
ՄԱԿ–ի և ԵՄ–ի կողմից տրամադրվող ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer և EU Laissez-Passer) ունեցող պաշտոնյաներն առանց վիզայի մուտք կգործեն Հայաստան` իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ընդունված ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, կյանքի փոփոխության հետ, պետք է փոխվի.Փաշինյան
Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների՝ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այս մասին այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը։
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտանիու Գուտերեշը կոչ է արել Մերձավոր Արևելքում վերսկսված հակամարտության բոլոր կողմերին խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով՝ դադարեցնելով ռազմական գործողությունները։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի բոլոր հանրապետականներին կոչ է արել անհապաղ առաջադրել և հաստատել 350 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ բյուջեի համաձայնեցման մասին օրինագիծը ռազմական գերատեսչության համար։
#ՀԻՄԱ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ. #ՈՒՂԻՂ
Իրանական Pars Today գործակալությունը հաղորդում է, որ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբը հայտարարել է բոլոր նավերի համար Հորմուզի նեղուցի ամբողջական փակման մասին։
Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։
Իսկ ի՞նչ է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ: Դա օրվա իշխանության անմիջական ազդեցության տակ գտնվող պետական բյուջեի հաշվին աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող մարդիկ են, որոնք գտնվում են ՏՈՏԱԼ վերահսկողության տակ: Բայց այստեղ կա ևս մի նրբություն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է զերծ մնա Իրանի հասցեին սպառնալիքներից, Թեհրանը ճնշման ներքո բանակցություններ չի վարում և երբեք չի ենթարկվի ահաբեկման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Սեյեդ Մաջիդ Մուսավին նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցում վտանգ ստեղծելը անպատասխան չի մնա։
Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պատմել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Հայաստանում առկա է հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ։ Մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորդանանի Ալ-Ազրաք ամերիկյան ավիաբազային հաջող հարվածներ հասցնելու և ԱՄՆ զինված ուժերի կործանիչները ոչնչացնելու մասին։
#ՀԻՄԱ. ՊԵԿ, ՀԾԿՀ, ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱԺ-ՈՒՄ ԵՆ. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ՝ զրպարտություն համարվող տվյալները հերքելու և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցում վճարելու պահանջով։ Այս մասին փոխանցում է Հետքը։
Չինաստանի հյուսիսարևմտյան Գունգխի շրջանում պայթյուն է որոտացել, 7 զոհ կա, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում են իշխանությունները։
Քուվեյթի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը՝ Իրանի կողմից երկրի տարածքում իրականացրած հարվածների ֆոնին։ Այս մասին հայտնում է Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության։
Հետընտրական փուլում իշխանությունն իր ողջ ռեսուրսը ներգրավել է՝ հանրային-քաղաքական դիսկուրսը մանդատ վերցնել-չվերցնելու օրակարգում կենտրոնացնելու համար:
Ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։