Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զաիդին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով։

Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Իր ուղերձում վարչապետ Ալ-Զաիդին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ կառուցելու լայն գործընկերություն Հայաստանի հետ, որը կնպաստի երկու կողմերի առաջընթացին և բարգավաճմանը: Իրաքի վարչապետն ընդգծել է  մարտահրավերներին համատեղ դիմակայելու և տնտեսական ու զարգացման ոլորտներում համագործակցությունը բարելավելու կարևորությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930