ԱՄՆ–ն դիտարկում է Կուբայի նախագահին առևանգելու հնարավորությունը. Պենտագոնի ղեկավար
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը խոստովանել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելին առևանգելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավարն ընդգծել է, որ վերջնական որոշումը պետք է կայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բոլոր տարբերակներն էլ սեղանին են», – ասել է Հեգսեթը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ն դիտարկում է Դիաս-Կանելի առևանգման սցենարը։
Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյին և այլ անձանց մեղադրել էին ամերիկացիներին սպանելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի և Կուբայի միջև էսկալացիա չի լինի։
Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ԶՈւ «Nimitz» ավիակիր հարվածային խումբը մտավ Կարիբյան ծով։

