«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով․ դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։
Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ: Այս մասին հայտնել է Նազելի Բաղդասարյանը։
Քաղաքականությամբ զբաղվելը, բուհում դասավանդելն ու տեղեկացված լինելու թելադրանքը պահանջում է հետևել նաև Նիկոլի հայտարարություններին:
Եթե նավթի գինը նվազի, Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից ներգրավել 45,3 մլն եվրո արժողությամբ վարկ արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով, որի միջոցները բաշխված կլինեն տարիների միջև:
Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ իրենք բալանսավորված արտաքին քաղաքականություն են վարում, նա արձագանքեց, որ եթե այդպես լիներ, ապա սահմաններում խնդիրներ չէինք ունենա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և «Արևմտյան Ադրբեջանի» մասին չէին խոսի, խաղաղապահները կլինեին Արցախում, արցախցիները կլինեին այնտեղ, ավելին՝ 44-օրյա պատերազմը կկանգներ 4-5 օրում. «Նիկոլ, դու քո էությամբ դիսբալանս ես, ո՞նց կարող ես բալանսավորված քաղաքականություն իրականացնել»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում քննադատել է իր նախորդ Ջո Բայդենի քաղաքականությունը և ասել, որ այս շաբաթ իր երդմնակալության արարողությունից հետո սկսվել է «ողջախոհության հեղափոխություն»՝ հայտնում է CNN-ը։
ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:
Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ: Հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
«Տարբեր երկրներում օպերային թատրոնները կոչվում են ազգային։ Երբ օպերային թատրոնն անվանում ենք ազգային, կամ, օրինակ, գրադրանն ենք կոչում ազգային, դրանց արժեքը բարձրանում է, իսկ համապետական անվանելով՝ ստատուսը իջեցնում ենք։ Կարող են լինել մի քանի պետական գրադարաններ, թատրոններ, բայց ազգայինը կարող է լինել մեկը, որը համայն հայությանն է»։
Բրիտանական «Stracom» հետազոտական կենտրոնը Թուրքիայում սոցհարցում է իրականացրել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Ջո Թրամփի վերաբերյալ:
Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ:
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հաքանն այսօր՝ հունվարի 23-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսաստանն ու Իրանը Մոսկվայում ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր: Այն ներառում է համագործակցությոն քաղաքականության, տեխնոլոգինթերի, տեղեկատվության, կիբերանվտանգության, ատոմային էներգետիկայի, պաշտպանության, ահաբեկչութայն դեմ պայքարի, փողերի լվացման ոլորտներում, համագործակցություն Կասպից ծովում եւ այլն:
2023 թվականի հոկտեմբերին ստեղծված ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը ներկայացրել է իր առաջին հրապարակային զեկույցը, որը, ինչպես նշվում է, Հայաստանի Հանրապետության 2025թ. արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ ծառայության կանխատեսումն է՝ հիմնված 2023-2024թթ. զարգացումների և սեփական գնահատականի վրա։
Գերմանիան, ի վերջո, ստիպված կլինի իր ընդհանուր տնտեսական արտադրանքի ավելի քան 2%-ը ծախսել պաշտպանության վրա, բայց նախ պետք է բարեփոխի իր գնումների համակարգը, որպեսզի ավելի շատ փող ստանա, հինգշաբթի ասել է ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը, ով, ըստ լուրերի, կլինի հաջորդ կանցլերը, հայտնում է Reuters-ը։
Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝ նրան ոչ ոք չի ճանաչում, մշակույթի գործիչները լռեցին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը:
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում իր պաշտպանյալին և մյուս 15 հայերին առաջադրված մեղադրանքները որակել է որպես «քաղաքական դրդապատճառներով առաջադրված մեղադրանքներ»:
Հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի հանդիսավոր երդմնակալության արարողությունը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ. նման աննախադեպ երևույթ ամերիկյան քաղաքական պատմության ընթացքում գրանցվել էր ևս մեկ անգամ, սակայն շատ ավելի վաղ շրջանում։
Եվրոպական տարածաշրջանում գրիպով հիվանդացության հետևանքով հոսպիտալացման թվի աճ կարող է նկատվել առաջիկա շաբաթներին։ Այդ կանխատեսմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը կոչ է արել մեծ ուշադրություն դարձնել բնակչության խոցելի խմբերի, ներառյալ տարեցների և հղի կանանց պաշտպանությանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր է համաշխարհային անվտանգության համար, խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. այս մասին X-ում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Փաշինյանի հետ համատեղ լուսանկար հրապարակել:
Հայաստանը չի հրաժարվել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններից. Զախարովա
«Երբ իշխանությունն ասում է, թե Տավուշից են անում սահմանազատումը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. Ստո՛ւմ են, գլուխները պատին են տալիս, նման բան չկա։ Սահմանին ապրող մարդը երբեք չի ասել, որ անվտանգ է ապրում, մի քանի «զոմբիներ» միայն կարող են ասել»,- ընդգծեց Միհրան Մախսուդյանը։
Ռուսաստանը հավատարիմ է մնում եռակողմ պայմանավորվածություններին, որոնք ուղղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար խնդիրների լուծմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Բաքվում գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների և մյուս հայերի ազատ արձակման մասին հարցին:
Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ, որի հետ սահմանները փակ են ավելի քան 30 տարի, և ունենք ընդհանուր գաղափարներ, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկնաբանություններին նախորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիությունը պետք է ավելին անի Ուկրաինային աջակցելու համար:
Զախարովան խուսափեց հստակ պատասխանել՝ արդյո՞ք Լավրովն ու Միրզոյանը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցում ընդհանուր հայտարարի եկել են, թե ոչ
Լիտվայի Սեյմասի փոխխոսնակ Յուոզաս Օլեկասն անդրադարձավ Հայաստանում քաղաքացիական հասարակության նախաձեռնած «Եվրաքվե» նախաձեռնությանը՝ որպես ժողովրդավարական գործընթացների լավ օրինակ։