ՀԱՊԿ-ի հետ կապված կայացրել ենք քաղաքական որոշում․Արմեն Գրիգորյան

ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում գաղտնի չի կարող լինել: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ որոշում այս պահին ունի՞:

«Մենք իրավիճակը գնահատում ենք և ըստ դրա ենք որոշում կայացնում»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ հայկական կողմը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցման ընթացքում կազմակերպության որոշումների կայացման  գործընթացը չի տորպեդահարելու:

«Մենք կայացրել ենք քաղաքական որոշում՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Այդ որոշումները հրապարակային են, և դուք՝ բոլորդ, տեղյակ եք: Եթե որոշում լինի, կտեղեկանաք այդմ ասին»,-նշել է նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031