
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենամեծ խնդիրը ՔԲԿ-ն է. սոցհարցում՝ Թուրքիայում

Բրիտանական «Stracom» հետազոտական կենտրոնը Թուրքիայում սոցհարցում է իրականացրել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների և Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Ջո Թրամփի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հարցման մասնակիցների 11.5 տոկոսը Թրամփի մասին արտահայտվել է «շատ դրական», 15.4-ը՝ «բացասական», 24.55-ը՝ «դրական», իսկ 43.9-ը՝ «չեզոք»:
Թարփմի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ հարցին էլ ի պատասխան, մեծամասնությունը՝ 46.33 տոկոսը, նշել է, որ ոչինչ չի փոխվի, միայն 22.83 տոկոսն է պատասխանել՝ հարաբերությունների վատ ընթացքի վերաբերյալ կանխավարկածով:
Մասնակիցներին հարց տրվել նաև, թե ո՞րն է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ամենած խնդիրը: Նրանց շուրջ 65 տոկոսը ամենամեծ խնդիրը համարել է «ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներին տրամադրվող աջակցությունը»։ Նշենք որ Թուրքիան ահաբեկչական կառույցներ է համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ/PKK) ու դրա հետ նույնացվող «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG)։