Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Սիրիայում և նրա շուրջ զարգացումները
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հաքանն այսօր՝ հունվարի 23-ին, հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակի զարգացումը Սիրիայում և նրա շուրջը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի զարգացման շուրջ։ Հաստատվել է Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի անհրաժեշտությունը։
Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են բոլոր «արտաքին խաղացողների» ջանքերի համախմբման կարևորությունը, որոնք կարող են իսկապես նպաստել Սիրիայում իրավիճակի համապարփակ կարգավորմանը՝ հիմնվելով Սիրիայի բոլոր քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման վրա՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից և ազգային և կրոնական պատկանելիությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ շոշափվել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։
Նախարարները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ սիրիական հարցի և այլ հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ՝ հաղորդում է գերատեսչությունը։