«Նիկոլ Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով պատերազմի հավանականությունը մեծ է և օբյեկտիվ, բայց դա չի նշանակում, որ պատերազմի վտանգը պետք է վերածել շանտաժի և ահաբեկելով սեփական հասարակությանը՝ երկիրը տանել աղետի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանական տարբեր խոսափողների կողմից զիջումների օրակարգը լեգիտիմացնելու փորձերին՝ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Ականատեսների վկայությամբ՝ ավազամրրիկը, որից հետո սկսվել է թույլ անձրև, մոլեգնել է ոչ միայն Բիշքեկում, այլև քաղաքին հարող Չուի մարզի շրջաններում։
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, ինչն ամրագրված է Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործողությունների ծրագրում:
Սեփական վախերի մութ աշխարհում ապրելով՝ անհասկանալի դավարդրություններ փտրողը մարդկանց փորձում է մոլորեցնել ու հակահարցախյան հերթական դոզան տալ՝ դեմոնիզացնելով վերջիններիս։
Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ վերջին տարիներին վերելք է ապրում միջխորհրդարանական համագործակցությունը, որին նպաստում է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Ձեռքը զենքին է պետք տանել. եթե ուզում ենք ամեն ինչ մերը լինի, պիտի միասնաբար կռվել. Սյունիքի մարզպետ
«Ես չգիտեմ, թե իշխանությունն ինչ է զիջում Ադրբեջանին, բայց ոսկեպարցիները զիջելու տեղ չունեն։ Ինքս զիջման որևէ գործընթաց չեմ սկսում ու որևէ ցանկություն չկա որևէ բան զիջելու։ Նույնը ես ասում եմ մեր ամբողջ ժողովրդին՝ անկախ նրանից՝ Ոսկեպա՞րն է, թե՞ հայկական այլ գյուղ ու տարածք, հայրենիքը բոլորիս համար սուրբ է։ Այստեղ միայն Ոսկեպարի հարցը չէ, այլ մեր ամբողջ հայրենիքի»,- եզրափակեց Միհրան Մախուդյանը։
Ըստ զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվության՝ ձնահյուսը ծածկել է երկու մարդու, նրանցից մեկը կարողացել է ինքնուրույն դուրս գալ անվտանգ վայր:
Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի պատվիրակությունը կայցելի Թուրքիա։
Իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը կարողացել է կալանել արձակված հրթիռներից ինը։ Զինվորականների շրջանում տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հստակեցվում է, որ բանակցությունների մասնակիցները դրսևորել են մոտեցումների միասնականություն քննարկված խնդիրների նկատմամբ։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի հատուկ ծառայությունները տեղեկատվություն չեն ունեցել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին․
Բրյուսելում ապրիլի 5-ին կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպումը, ինչպես և սպասվում էր, լայն քննարկումների առարկա է դարձել Մոսկվայում, Բաքվում, Թեհրանում և ռեգիոնալ այլ մայրաքաղաքներում։ Չնայած հայկական կողմը լուրջ մանրամասներ չի ներկայացրել Արևմուտքի հետ սպասվող քննարկումների օրակարգից, որոշ մայրաքաղաքներից ստացվող հայտարարություններն ուշագրավ են թվում։
Նախագահ Ռադևն ասել է, որ անհապաղ հանդիպումներ կսկսի վարչապետի հնարավոր թեկնածուների հետ և կանի ամեն բան՝ «արագացնելու տեխնիկական կառավարություն կազմելու գործընթացը»։
Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լյայեն եռակողմ հանդիպումը։
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ «Ազատության» հետ զրույցում հաստատեցին Մարությանի թիմից։
Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու հանդիպումներիս հիմքում խորքային ձևով հասկանալն է, թե ինչ ունենք այսօր` հողի վրա և ի՞նչ պետք է անենք:
Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին:
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունված բանաձևով խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը։
«Դժվար է մեկնաբանել այդ մարդու հայտարարությունները, որը մեկ օրվա մեջ իրար հակասող բազմաթիվ հայտարարություններ է անում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք՝ Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թեթևացնենք արցախահայերի բեռը, պահենք Արցախ վերադառնալու վերջին հույսը։
Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։
Ռուսաստանի տարածքում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող Ղրղզստանի քաղաքացիներին խնդրում են չտրվել տարբեր սադրանքների, սոցիալական ցանցերի միջոցով աշխատանքի չտեղավորվել, չմասնակցել տարբեր ակցիաների, ինչպես նաև հսկողություն իրականացնել երեխաների նկատմամբ։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը:
«Իրեն պետք է հիշեցնել, որ Աղդամն իր հայրենիքն էր… Այո, հայկական են, և դեռ ավելին՝ ոչ մի քննարկման թեմա չէ, նույնիսկ նյութ չէ։ Իրենք իրենց քաղաքական պարտվողական կա՛մ հանձնվողական, կա՛մ այլ նպատակներով գուցե փորձում են մեզ համոզել այն թեզերը, որոնք թշնամին է մատուցել ու մատուցում, կամ պարտադրում է իրենց, իրենք էլ փորձում են մեզ պարտադրել»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։
Վաշինգտոնը և Սեուլը պատժամիջոցներ են սահմանել նաև վեց հյուսիսկորեացիների, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի Daesong Bank և Jinmyong Joint Bank բանկերի ներկայացուցիչների նկատմամբ:
Նախարարը հայտնեց, որ նախատեսում են ծրագիրը իրականացնել մինչև ընթացիկ տարվա վերջ, որից հետո ուսումնասիրություն կիրականացնեն և կդիտարկեն այն շարունակելու նպատակահարմարությունը։
Առաջին փուլով ոչ բոլոր ընտանիքներին կկարողանան առաջարկել բնակարան կամ տուն, ուստի ստիպված կլինեն որոշակի փուլային հաջորդականություն սահմանել։
Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այսօր կարևոր է հասկանալ, թե այն մարդիկ, որոնք մեծ երախտիք են ունեցել պետության կայացման գործում, ինչպիսի ծանր պայմաններում են այդ ամենին հասել։