Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է իր երկրում թուրքական ռազմաբազաներ տեղակայել ռուսական բազաների փոխարեն։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին լրագրողներին փոխանցել է, որ այս շաբաթ կայցելի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Իսպանական «La Razon» թերթը գրում է, որ Թուրքիան նախատեսում է 2 փուլով ձեռք բերել եվրոպական արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչները:
Անկարան սպասում է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի այցին, որտեղ նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկելու է պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։
Միխայիլ Խոդորկովսկին և ձեռնարկատեր Բորիս Զիմինը հայտեր են հավաքում Ուկրաինայում գործող ռուսալեզու լրատվամիջոցներից, մարդու իրավունքների, վերլուծական և մարդասիրական և այլ նախագծերից, որոնք մնացել են առանց ԱՄՆ Պետդեպարտամենտի ֆինանսավորման։
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից հետո։ Ինչպես փոխանցում է BBC-ն՝ Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքի դեմքը փոխելու իր հավակնությունների մասին, և Նեթանյահուի այցը Վաշինգտոն, կարծես, ամերիկյան նոր վարչակազմի առաջին նշանակալի քայլն է այդ ուղղությամբ:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական եւ ազատության» (DEM) կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը հայտնել է, թե առաջիկա օրերին PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հանդես կգա պատմական ուղերձով։
Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության կանոնադրություն էին ստորագրել, ինչը պաշտպանական համատեքստում իշխանական շրջանակները փորձեցին չափազանցված ներկայացնել:
Երկրաշարժը զգացվել է Իզմիր քաղաքում։
այաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «Սպուտնիկ Արմենիա» ռադիոյի «Աբովյան Time» հաղորդաշարի եթերում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` անդրադառնալով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցին։
Հնդկաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վաշինգտոնից հրահանգ է ստացել դադարեցնել իր գործունեությունը՝ մինչև հետագա ծանուցումը:
ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում, որը կապված է Միջազգային զարգացման գործակալության (USAID) գծով Ուկրաինային հատկացված ֆինանսական օգնության հետ։ Այս գործակալության ծրագրերն արդեն 90 օրով սառեցվել են պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարգադրությամբ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ գտնվում է Ուկրաինայում։
ԱՄՆ-ում ի պատիվ Նիկոլ Փաշինյանի՝ «Save Armenia»-ի կազմակերպած ընդունելությանը մասնակցել է նաև Հայաստանի աղանդավորական կազմակերպություններից մեկի` «Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը:
Նորվեգիայի ֆինանսների նոր նախարար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Օսլոն կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա նորվեգական ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանել և սերտորեն կհամագործակցի Եվրամիության հետ, եթե դրանք ներմուծվեն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սա նոր երևույթ չէ, իհարկե, սակայն այն ևս իր մշտական հետքն է թողել այս հարաբերությունների վրա։ Բայց կարևորն այնուամենայնիվ այն է, որ անհաղթահարելի լարումներ չկան այս հարաբերություններում և ընթանում են բանակցություններ, իրավիճակը կառավարելի է»,- ասաց վերլուծաբանը։
Պաղեստինցիներին Եգիպտոսում և Հորդանանում վերաբնակեցնելու նախաձեռնություններն անօգուտ են, Անկարան ընդդիմանալու է այդ հարցին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Շվեդիայի կենտրոնական Էռեբրու քաղաքի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Հինգ մարդ տուժել է, սակայն նրանց վնասվածքների աստիճանը հայտնի չէ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իրավապահներին։
«Նիկոլ Փաշինյանը փորձում է իր գործողությունները ցույց տալ այն լույսի ներքո, թե ամեն ինչ արվել է ի փառս Հայաստանի։ Նա մոռանում է շատ հանգամանքներ, որ իր ասած Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը ամրապնդելու փոխարեն, կորցրեց հայրենիքի զգալի մասը։ Դրա արդյունքում այսօր ադրբեջանական զորքերը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, Թուրքիան պահանջում է մոռանալ Հայոց ցեղասպանությունը։ Այս շարքը կարող ենք օրերով թվարկել, ուստի Նիկոլ Փաշինյանի նպատակը ոչ թե ինքնիշխանություն ունենալն է կամ այդ ինքնիշխանությունը պահպանելը, այլ ուղղակի իր իշխանությունը պահպանելն է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հակոբ Հակոբյանը։
Լիբանանը նաև կոչ է արել օժանդակել բանակին և երկրում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ուժերին՝ ապահովելու Լիբանանի ինքնիշխանության պաշտպանությունը և քաղաքացիների անվտանգությունը։
Նիկոլ Փաշինյանն իհարկե շնորհավորել է Տրամպին՝ նոյեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, 250 մարդ գերեվարվել էր։
Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ էր կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Գագաթնաժողովի աշխատանքները կմեկնարկեն փետրվարի 4-ից, որի ընթացքում նախատեսվում են բազմաթիվ քննարկումներ և իրավապաշտպաների, ակտիվիստների, հոգևորականների, առաջնորդների ելույթներ: Հայտնի է, որ գագաթնաժողովին ելույթով հանդես կգա նաև Նիկոլ Փաշինյանը, ով այցով գտնվում է Վաշինգտոնում:
Փետրվարի 4-ին նա պետք է հանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու հրադադարը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչպես նաև ընդհանուր իրադրությունը Մերձավոր Արևելքում։
Կրիպտոակտիվների կարգավորման մասին օրինագիծը մտնելու է կառավարություն, ապա հաստատման դեպքում՝ ԱԺ․ ԿԲ
Հնարավոր առևտրային պատերազմները մեր ուշադրության կենտրոնում են․ ԿԲ նախագահ
Կա հիփոթեքային և սպառողական վարկերի էական աճ մանավանդ դեկտեմբերին
Բոյկոտը շարունակվում է, վճարում ենք 100 դրամ. Հայկ Մարության
Կան աշխարհաքաղաքական, անորոշության ռիսկեր, որոնք գնի մեջ դնելով՝ ստանում են %,որը կարող է բարձր թվալ