Կիպրոսում Հայաստանի դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Իննա Թորգոմյանը: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Իննա Թորգոմյանին նշանակել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Նիկոսիա)»,- նշված է հրամանագրի մեջ: 

Ավելի վաղ նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ էր կանչվել Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս