Սանտորինիում և մի քանի այլ կղզիներում դպրոցները փակ կմնան ամբողջ շաբաթ։ Բոլոր փրկարարները պատրաստության վիճակի են բերվել։ Սանտորինիի մերձակայքում վերջին օրերի ընթացքում գրանցվել է տարբեր ուժգնության ավելի քան 200 երկրաշարժ:
Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր ոչ մի նոր օգնության փաթեթի մասին չի հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ Ջո Բայդենի կողմից հաստատված փաթեթները շարունակում են մատակարարվել։
Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ապա Գալստյանն ասաց, որ 2024-ի չորրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը պահպանվում է նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ դեկտեմբերին կազմելով 1,5, 12-ամսյա բնականոն գնաճը ևս պահպանվում է ցածր մակարդակով՝ կազմելով մեկ տոկոս։
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Հերթական դատական նիստից հետո նախկին նախարարը թեև հրաժարվեց պատասխանել իրեն առնչվող գործի առնչությամբ 168․am-ի հարցերին՝ նկատելով, որ ավելի ուշ ու առավել հանգամանալից կխոսի, սակայն մի քանի հարցի պատասխանեց նրա պաշտպանը՝ Տիգրան Եգորյանը։
Հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության.
Ակնկալվում է, որ Ռեշտ-Աստարա գիծը կկառուցվի Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ, իսկ Աստարա (Իրանի քաղաք)-Աստարա (Ադրբեջանի քաղաք) գիծը կկառուցվի Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի մասնակցությամբ։«Հյուսիս-Հարավ» 7200 կմ երկարությամբ միջանցքի ստեղծման միջկառավարական համաձայնագիրն ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին։
ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ միջուկային վթար կարող է տեղի ունենալ ինչպես ատոմակայանի վրա ուղղակի հարձակման, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով։
ԱՄՆ-ի որոշմամբ՝ ամերիկյան «JPMorgan» բանկում արգելափակվել է Ռուսաստանից 2 մլրդ դոլարի փոխանցումը, որը նախատեսված էր Թուրքիայում կառուցվող «Akkuyu» ատոմակայանի համար:
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ։
Երկրում ժողովրդականություն վայելող Ստոլտենբերգի ընդգրկումը կաբինետում կարող է օգնել կուսակցության անկում ապրող վարկանիշը բարձրացնելու հարցում։
Արդեն հայտնի է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը ևս Տավուշում է լինելու, և վտանգ կա, որ Ադրբեջանը դրա արդյունքում վերահսկելու է Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը, ամբողջ Տավուշը, Լոռու մարզի կեսը, այսինքն, Հայաստանը ծանր մարտահրավերների առաջ է կանգնելու:
Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ասել է, որ «ԱՄՆ-ն ԵՄ-ի բարեկամն է, դաշնակիցը և գործընկերը»։
Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են մինչև մարտ «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ի նախագծի շրջանակներում Ռաշթ-Աստարա հատվածում երկաթուղու կառուցման պայմանագիր ստորագրել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Ադրբեջանի վարած ծավալապաշտական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև՝ տարածաշրջանի այլ պետությունների համար:
Ես երեք տարի եղել էի իր կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, պաշտպանել էի իրեն քաղաքական հարձակումներից, բայց 1996-ի ընտրություններից հետո իմ կամքով հեռացել էի պաշտոնից՝ իշխանական համակարգի և անձամբ իր մասին իմ կարծիքը հայտնելով շատ բարձր մի պաշտոնյայի` հայտարարելով, թե իրենք երկիրը տանում են դեպի աղբանոց, և ես չեմ ցանկանում մասնակից լինել այդ գործին։
Քաղաքացիները շատ են բողոքել իրենց թիրախավորելու դեպքերից. ՄԻՊ-ը՝ բոյոկոտի մասին
Ղարիբ Բաբայանի փորձը հուշում է, որ Ադրբեջանին անվերապահ ծառայությունը (ԱԱԾ) ոչ թե այս հաղորդագրությունից հետևություններ կանի ու քայլեր կձեռնարկի, այլ, մի գուցե, ինձ ձերբակալիր
Բոյկոտում են վճարունակները, դեռ չեմ տեսել, որ անվճարունակները բոյկոտեն. Հերիքնազ Տիգրանյան
Դասից ուշանում եմ. Կարեն Գիլոյանը չպատասխանեց տրանսպորտի թանկացման մասին հարցին
Գործընթացին կներգրավի ռազմական ոստիկանությունը, որը կուժեղացնի վերահսկողությունը և կխթանի օրենքի կիրառելիությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Շրի Լանկայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին։
Ձեռներեց, միլիարդատեր Իլոն Մասկը, որը գլխավորում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), երեկ ասել է, որ Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է «փակվի»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներին տրամադրվող օգնությունը 90 օրով դադարեցնելու մասին։
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի շինծու քրեական վարույթի քննությունը:
Հունվարի կեսերին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում:
Եվրահանձնաժողովից հայտնում են, որ գլխավոր տնօրինությունը կզբաղվի գործընկեր երկրներին, այդ թվում՝ ԵՄ Արևելյան հարևանության երկրներ Հայաստանին, Ադրբեջանին և Բելառուսին տրամադրվող ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության ծավալների ընդլայնմամբ։
Ուսանո՛ղ, միացիր բոյկոտին, մի՛ վճարիր 150 դրամ. երիտասարդների ակցիան՝ համալսարաններում
Թուրքիան Սաուդյան Արաբիայից հետո կլինի երկրորդ երկիրը, ուր ալ-Շարաան կայցելի՝ որպես Սիրիայի անցումային շրջանի նախագահ։
Համոզված եմ,եթե բոլորս 150 դրամները բոյկոտենք, իշխանությունը կվերադառնա 100 դրամին. ակցիայի մասնակից
ԱՄՆ ՄԶԳ-ն քաղաքական ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով 41,7 մլն դոլար է ծախսել Վրաստանում ընտրությունների վրա