«Պրահայի քառակողմ հանդիպումն առանցքային նշանակություն ունի կայուն ու խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական ու, որ ամենակարևորն է, ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է»,- ասաց նա:
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասողական վիճակում ենք. Փաշինյան
Ասել եմ ու կրկին ասում եմ՝ ՀՀ-ում չի՛ կարող լինել երկորդ Կառավարություն. Փաշինյան
«Մենք իսկապես ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել։ Չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են»,- հայտարարեց Փաշինյանը։
«Ինչի համար էին մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր զինվորները, բազմիցս, այդ թվում հրապարակային եմ տվել այդ հարցը, կարևոր համարել դրան շատ կոնկրետ ու բովանդակային պատասխան տալը, իսկ պատասխանը հետևյալն է՝ մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության»,- այս մասին ԱԺ-ում 2023 թվականի կառավարության ծրագրի կատարողականը հարցի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր ընդդիմադիր 2 խմբակցությունները ողջ կազմով ներկայացնելու են երաշխավորություն՝ Ա. Աշոտյանի կալանքը վերացնելու համար։ Սա երկրում կարող է նոր, առողջ քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Նախորդ օրվանից Ռուբեն Վարդանյանի՝ Նոբելյան մրցանակի համար արդար պայքարը սկսվում է այսօր Երևանում՝ Աշոտյանի ազատ արձակման պրոցեսով։ Բաքվի բանտերից բոլոր հայերի ազատ արձակումը սկսվում է Երևանում՝ ՄԵԿ հոգու հրահանգով կալանավորվածների ազատ արձակմամբ։
Իմ լավ բարեկամ Էդգար Ղազարյանը միանգամայն ճիշտ է ասում, որ հետպատերազմյան շոկային ֆոնին ծայրահեղ սխալ որոշում էր 2021թ-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
2019 թվականի հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին։
Իրական Հայաստանը 29.743 քառակուսի կմ տարածք ունեցող երկիրն է. Փաշինյան
Երաշխիքները բացասական են. Փաշինյան
Հայաստանի ղեկավարությունը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ պետք է օգտվել նաև 3+3 խորհրդատվական մեխանիզմի հնարավորություններից։
Իսկ հանուն ինչի՞ են զոհվել մեր զինվորները. պատասխանում է Ալիևին տարածքներ հանձնող Փաշինյան
Փաշինյանի ելույթի ժամին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը բոյկոտ հայտարարեց՝ լքելով դահլիճը։
44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ, ու պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Երեւանում, ծառերի սպանդին զուգահեռ, ոչ մի անգամ այս կառույցը չդրսեւորեց իր գոյության արդարացումը։
Հակակոռուպցիոն դատարանի՝ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնելու կամ այն վերացնելու դատական նիստին ընդառաջ մեր միջազգային գործընկեր Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (IDC CDI) տարածել է հայտարարություն՝ նշելով, որ Հայաստանում շարունակվում են պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հետապնդումները ականավոր ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ:
Փաշինյանն ԱԺ-ում է. քննարկվում է 2023թ. կառավարության ծրագրի կատարողականը. ՈւՂԻՂ
Անցյալ ամիսը եղել է ըստ Ցելսիուսի սանդղակի 1,68 աստիճանով ավելի տաք, քան 1850-1900 թվականներին՝ մինչարդյունաբերական ժամանակաշրջանում մարտին գրանցված միջին ջերմաստիճանը։
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, խոսելով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված քննադատությունների մասին, ինչո՞ւ իշխանությունը տվեց Փաշինյանին, ասաց. «Բա ի՞նչ աներ, կրակե՞ր ժողովրդի վրա, ինքը չէր կարող: Ինքը Նիկոլ չի, որ աթոռից կախվեր ու մնար, թքած ուներ ինքը ցանկացած պաշտոնի վրա, հայրենիքը ավելի կարեւոր էր»:
Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վերաներկայացման կապակցությամբ Վրաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ներկայացուցչությունը խոր մտահոգություն է հայտնել։ ՄԱԿ-ի ներկայացուցչության կարծիքով` օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների գործունեությունը։
Այն, որ Արցախում, մեր երկրում ինչ կատարվում է՝ ռուսներին են մեղադրում՝ Ռուբեն Հայրապետյանը հակադարձում է. «Ռուսները գնացին ասեցին՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Ռուսները գնացին Պրահայում ստորագրեցին: Եթե մենք գնում ենք Պրահայում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ռուսներն ի՞նչ պիտի անեն, կարա՞ք ինձ ասեք, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարեն: Ռուսները պայմանավորված գնացել ասել են Ղարաբաղը Ադրբեջանի մա՞ս է: Ո՞ւմ են մեղադրում, թող իրենց մեղադրեն»:
«Ներկայումս տպավորություն է, թե սկսվող արևմտյան ազդեցության փուլում, հատկապես՝ այն դեպքում, երբ ՀՀ-ն փորձում է շրջադարձ անել, Արևմուտքը պետք է լուրջ երաշխիքներ տրամադրեր ՀՀ-ին կամ միանար բանակցային սեղանին, սակայն որևէ նման բան տեղի չի ունենում իրականում։ Թեև հայտարարությունները կան, թվացյալ աջակցությունը կա»,- ասաց Խրամչիխինը։
«Ձերբակալվածը մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի պրիմա հոդվածի 2-րդ «բ» և «գ», 3-րդ մասի «բ» և «դ» ենթակետերով (թրաֆիքինգ, որը կատարվել է ավելի քան երկու անձի նկատմամբ՝ ծանրացնող հանգամանքներում), որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 14-ից 17 տարի ժամկետով։
Մի օր կգա, հետաքննություն կգնա, հատ-հատ մարդիկ կասեն ոնց են իրենց ստիպել անօրինական ցուցմունքներ տալ, օրինակ, Կոտայքի ռեգիոնալ վարչության պետը ոնց է մարդկանց ստիպել տղայիս վրա ցուցմունք տալ, մի հատ աղջկա ոնց է ստիպել ցուցմունք տա, որ տղաս իրեն բռնաբարել է, էդ ամբողջը մի օր մարդիկ հետցուցմունք են չէ՞ տալու: Ջրի երես է ելնելու: Բա որ բանկային հաշիվներս հանում են անօրինական, ի՞նչ արդյունք ունեցան»:
Վաղը հերթական անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը պիտի քննի: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները Հակակոռուպցիոն դատարանին են ներկայացնելու երաշխավորություն, որով կստանձնեն պարտավորություն՝ ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը:
Իտալիայի հյուսիսում գտնվող Էմիլիա-Ռոմանիա շրջանում ջրամբարի ամբարտակում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս երեքը վիրավորվել են։ Ինչպես տեղեկացնում է «Ranews24» լրատվական հեռուստաալիքը, այդ մասին ասված է Բոլոնիայի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:
«Եկեղեցու ճակատագիրը, եթե սահմանազատում լինի, մնում է անորոշ, այժմ այն գյուղի տարածքում չէ, այսինքն՝ չորս գյուղերից որևէ մեկի տարածքում չէ։ Եթե սահմանազատում լինի, կարծում եմ՝ եկեղեցին հայտնվելու է ճիշտ սահմանին, որտեղ այցելելու հնարավորություն կա՛մ չի լինի, կա՛մ էլ խնդիրներով կլինի»,- նշեց Րաֆֆի Քորթոշյանը։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան չորեքշաբթի օրը երկու երկրների միջև պաշտպանության, անվտանգության և ռազմական համակարգման վերաբերյալ կանեն հայտարարություններ։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Արևելյան Ասիայի և Օվկիանիայի գծով ավագ տնօրեն Միրա Ռապ-Հուպերը։
Թուրքիայի կառավարությունը մասնակիորեն տեղի է տվել Պաղեստինի Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարձակումների ֆոնին այդ երկրի հետ առևտրի կասեցմանն ուղղված ժողովրդի պահանջին: