Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2020-2024-ի արտահանման ծավալների տվյալները Ծոցի երկրներ։ Թուրքիան մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Կատարի, Իրաքի, Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ), Իրանի և Օմանի միջև վերջին շրջանում ակտիվ փոխայցելությունները և տնտեսական համաձայնագրերը նպաստել են առևտրային հարաբերությունների զարգացմանը։
Մեքսիկան Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից ի վեր՝ հունվարի 20–ից, ընդունել է ԱՄՆ–ից արտաքսված մոտ 11 հազար միգրանտի:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում (USAID) կպահի 611 հիմնական աշխատակիցների:
Սիրիան պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Միջերկրական ծովի ափին՝ Տարտուսում և Խմեյմիմում, եթե Դամասկոսի շահերին ծառայելուն ուղղված համաձայնություն ձեռք բերվի։ The Washington Post պարբերականին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան։
Բաքվում Ռուսասական տան շուրջ ստեղծված իրավիճակը կարող է քննարկվել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ ամենաբարձր մակարդակով շփումներ տեղի ունենան։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
168.am-ի հետ զրույցում ռուսական մերձդիվանագիտական շրջանակից մեզ ասացին, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայումս ստեղծված բարդ իրավիճակի պատճառը կործանված ինքնաթիռի հանգամանքն է։ Սակայն, ըստ մեր աղբյուրի, այն միջոց է Ադրբեջանի քաղաքականությունն ու շահերն առաջ մղելու համար, որը Բաքուն պարբերաբար անում է ինչպես Արևմուտքի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, այնպես էլ՝ Իրանի նկատմամբ։
Վերջերս ես գնացի Ներկայացուցիչների պալատ և հանդիպեցի ինչպես Ներկայացուցիչների պալատի, այնպես էլ Սենատի ՝ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական ղեկավարության հետ, և նրանք բոլորն ինձ հետ համաձայնեցին երկու առանցքային հարցերի շուրջ:
«Մենք այստեղ մի քանի նկատառումներ ունենք։ Նախ՝ իրավականն արդյունավետ ենք գնահատել, բայց այս պահին շատ մտահոգիչ ու անթույլատրելի ենք համարում այդ իրավական գործընթացներից հնարավոր հրաժարումը։ Դա մեծագույն սխալ կլինի թե՛ պատմության առջև, թե՛ ներկա զոհերի հիշատակի առաջ, ու նաև՝ այդ հրաժարումը կվտանգի հենց Հայաստանի Հանրապետության սուվերեն շահերը՝ նոր սպառնալիքներ ստեղծելով ուժի գործադրման համար։
Չնայած Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական ուժերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում։
Դրանց թվում են բևեռացման հաղթահարումը, ապաօլիգարխացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն:
ՄՔԴ-ն գլոբալ դատարան է, և չնայած ԱՄՆ-ն ու Իսրայելը դատարանի անդամ չեն, սակայն դատարանը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար:
Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները նորից մտել են լարվածության շրջան: Ընդ որում` հրապարակային լարվածության:
Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը ոչ միայն բարձր են կառավարության կանխատեսումներից, այլև համաշխարհային ցուցանիշներից։ Այս մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Քրիստինե Առաքելյանն իր հերթին պնդել է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչությունը կարող է կարևոր դեր խաղալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամերիկյան ջանքերում: Նա մասնավորապես նկատել է․ «Մերձավոր Արևելքում քրիստոնյա բնակչության կայունացումը մեծապես օժանդակող և իրականում անհրաժեշտ պայման կլինի խաղաղություն ստեղծելու համար ոչ միայն Կովկասում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այլ նաև պաղեստինյան հարցում»:
Այն կպաշտպանի Ամերիկան և Իսրայելը հակաամերիկյան և հակահրեական կոռումպացված դատարանից, որը չունի իրավազորություն կամ հիմքեր «դատական պատերազմներ» սանձազերծելու համար», – մեջբերում է Նեթանյահուի խոսքը նրա գրասենյակը:
ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցի իր էջում հայտնել է, որ հայազգի Մայքլ Է. Քավուկջյանին նշանակել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան։
Ներհայաստանյան քաղաքական դիսկուրսում գնալով ավելի են խտանում գույները, որոնցով Նիկոլ Փաշինյանը փորձում է, առանց այն էլ պառակտված ու բևեռված հասարակության շրջանում, ավելի խորացնել գոյություն ունեցող անդունդը։ Փաշինյանը, լինելով դասական մանիպուլյատոր, տիրապետելով մարդկանց զգացմունքայնության ու նուրբ լարերի վրա խաղաղալու «տաղանդին», կարողանում է փայլուն կատարել իր առաջ դրված խնդիրը՝ ծառայելով թուրքական օրակարգին, թուլացնել ու կազմաքանդել հայկական արժեհամակարգը։
Փետրվարի 6-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսական տան գործունեության դադարեցման մասին՝ որպես իրավաբանական անձ գրանցման բացակայության պատճառով։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, անվտանգային խնդիրները գնալով ավելի են խորանում։ Այդ խնդիրները լուծելու համար հասարակությունն իշխանությունների կողմից չի տեսնում համարժեք քայլեր. Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը բանակ չպետք է ունենա, փոխի իր Սահմանադրությունը, բացի «Զանգեզուրի միջանցքը» և ընդունի 300 հազար ադրբեջանցիների», սակայն իշխանությունները որևէ հակադարձող հայտարարությամբ հանդես չեն գալիս, ասում են միայն՝ հավատարիմ են «խաղաղության օրակարգին»։
Հնդկաստանը նաև Մարսելում կբացի նոր հյուպատոսություն։Հնդկաստանի և Ֆրանսիայի միջև բանակցություններ են ընթանում օդատիեզերական արդյունաբերության, շարժիչների և սուզանավերի բնագավառում համագործակցության շուրջ:
Ամերիկյան POLITICO թերթը հերքել է ԱՄՆ գերատեսչությունների, ինչպես նաև նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքները, թե իբր լրատվամիջոցը ֆինանսավորվել է ամերիկյան իշխանությունների կողմից։ Այս մասին թերթի կայքում ընթերցողների համար պարզաբանում են հրապարակել գործադիր տնօրեն Գոլի Շեյխոլեսլամին և գլխավոր խմբագիր Ջոն Հարիսը։
Միացյալ Նահանգներ քառօրյա աշխատանքային այց կատարած Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Վաշինգտոնում չորս օր մանր-մունր բազմաթիվ հանդիպումներ, Ատլանտյան խորհրդում, Ջորջթաունի համալսարանում և Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին ելույթներ ունենալով, որը, ըստ պաշտոնական վարկածի, այս այցի գլխավոր օրակարգն էր, Փաշինյանին հաջողվել է ունենալ հանդիպում Թրամփի կառավարության ներկայացուցչի՝ փոխնախագահ Վենսի հետ։
Նիկոլ Փաշինյան-ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենս «հանդիպման» լուսանկարը համացանցում ակտիվ շրջանառող իշխանամետ քարոզիչներին որպես հակակշիռ և ապացույց, թե ինչպես են տեղի ունենում ԱՄՆ փոխնախագահների հետ բարձրաստիճան պաշտոնյաների հետ արարողակարգային հանդիպումները, ֆեյսբուքյան օգտատեր Հեվհաննես Խաչատրյանը տարածել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ջո Բայդենի այս լուսանկարները՝ գրելով. «ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումն այս տեսքն է ունենում…»։
Նախագահները ներկա են գտնվել Արհեստական բանականության ոլորտում ԱՄԷ-Ֆրանսիա համագործակցության շրջանակի ստորագրման արարողությանը։
Սարգսյանը մահացել է փետրվարի 3-ին, «Ալ Առագաստներ» բնակելի համալիրում պայթուցիկ սարքի գործարկումից հետո, որը տեղադրված է եղել շենքի վերելակի նախասրահում։
Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը կրճատել է ԱՄՆ ՄԶԳ-ի անձնակազմի թիվը՝ ավելի քան 10 000-ից հասցնելով 300-ի։
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «անցանկալի» կազմակերպություն է ճանաչել նորվեգական The Independent Barents Observer-ը, որը «նման անունով առցանց թերթի սեփականատեր է»։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց, եթե նրանք սպառնան Իրանի ազգային անվտանգությանը, մենք առանց վարանելու կսպառնանք նրանց անվտանգությանը
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։
Նիկոլ Փաշինյանի խոսնակը վաղ առավոտյան ավետել էր՝ Սպիտակ տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։