Հակառուսական հիստերիա ստեղծող քաղաքական գործիչները դատապարտված են. Լավրով
Եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտված են, քանի որ չեն հավատում իրենց սեփական ռազմավարություններին: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր գործընկերները բարիկադների մյուս կողմում, հատկապես Եվրոպայում, որոնք հակառուսական հիստերիա են տարածում, անընդհատ պահանջում են, որ գողանան մեր փողերը, թալանեն մեզ, ինչպես նախագահը (Վլադիմիր Պուտինը – խմբ.) նկարագրեց իրենց մտադրությունները, և աջակցեն Ուկրաինային միայն նրա համար, որ այն շարունակի պայքարել Ռուսաստանի դեմ. նրանք չեն հավատում, որ դրանք իրագործելի ռազմավարություններ են։ Եվ հավատի բացակայությունն արդեն իսկ իրենց դատապարտում է»,- հայտարարել է Լավրովը:
