Կողմերը շեշտել են հումանիտար ոլորտում շարունակական երկխոսության կարևորությունը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու շփումները՝ ի շահ անհայտ կորած անձանց ընտանիքների։
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Դրապատիին նշանակել է Միացյալ ուժերի հրամանատար։ Նա կզբաղվի ճակատով, հայտարարել է Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ, հաղորդում է РБК-Украина-ն։
2027 թվականը գալուն պես խոշոր համաշխարհային ընդհարում կբռնկվի։ Ցանկացած դեպքում, Ջասթին Քրամփի աշխատանքն է խոշոր ընկերություններին խորհուրդ տալ՝ ինչպես արձագանքել դրան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեքշաբթի Բահրեյնին, Կոլումբիային, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Լատվիային և Լիբերիային ընտրեց ՄԱԿ-ի 15 անդամներից բաղկացած Անվտանգության խորհրդի կազմում՝ երկամյա ժամկետով, որը սկսվում է 2026 թվականի հունվարի 1-ից, հաղորդում է Reuters-ը։
Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում հաղթել է Տոբուրո Դեմոկրատական կուսակցության թեկնածու Լի Չժե Մյունը՝ քվեաթերթիկների 90,2 տոկոսի մշակման արդյունքներով։ Նա ստացել է ձայների 48,43%-ը, իսկ նրա մրցակից Կիմ Մուն Սուն՝ 42,59%-ը: Այս մասին հայտնում է Yonhup լրատվական գործակալությունը։
Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ Զապորոժյեի ԱԷԿ-ի գործարկման պայմաններ այս պահին գոյություն չունեն։ Այդ մասին տեղեկացնում է «TACC»-ը։
Իսրայելը շարունակում է ադրբեջանական նավթ ստանալ Թուրքիայի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով:
Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել: Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:
Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ՝ թիրախավորելով նաև բնակելի տները. բնակիչները մամուլի հետ զրույցում ահազանգում են այդ մասին
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործություններ կատարելու մեջ և հեռակա դատապարտվել 11,5 տարվա ազատազրկման։
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը կասեցրել է Թուրքիայում գազային հանգույցի նախագիծը, որը պետք է լիներ դեպի եվրոպական շուկա վերադառնալու ճանապարհ, հաղորդում է Bloomberg-ը։
Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը news.am-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանին խորհուրդ է տվել հարավկորեական K2 BlackPanther տանկեր ձեռք բերել։
Արցախի նախկին պետնախարարի առաջին խնդրանքը վերաբերում էր իր ընտանիքին մեղադրական եզրակացության պատճենը տրամադրելուն, որը մերժվեց։ Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց այդ հարցի շուրջ, որը նույնպես մերժվեց դատավորների կազմի կողմից։
2023 թվականին Լեռնային Ղարաբաղը վերագրավելուց հետո աճող ազդեցության շնորհիվ Ադրբեջանն օգտագործում է Իսրայելի և Թուրքիայի հետ իր սերտ կապերը՝ Սիրիայում տարածաշրջանային թշնամիների միջև լարվածությունը մեղմելու համար»։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, հարցազրույցում անդրադառնալով Սիրիային, հայտարարել է, որ ԱՄՆ-ը սկսել է կրճատել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ նպատակ ունենալով, ի վերջո, փակել իր բոլոր բազաները՝ բացառությամբ մեկի։
Իսպանիայի կառավարությունը հայտարարում է, որ դադարեցրել է զենքի արտահանումը Իսրայել 2023 թվականի հոկտեմբերի 2-ից, սակայն որոշ հաղորդագրություններում նշվում է, որ մատակարարումները տեղի չեն ունեցել։ Իսպանիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը անցյալ տարվա մայիսին՝ Նորվեգիայի և Իռլանդիայի հետ համակարգված ջանքերի շրջանակներում։
Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպություն հերթական հանրահավաքն են կազմակերպել և հնչեցրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու կոչեր։
Սուդանում ՄԱԿ-ի պարենային ավտոշարասյան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այդ մասին հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը սպառնացել է դատի տալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչին՝ ակումբի վաճառքից ստացված գումարը Ուկրաինային փոխանցելու համար։ Վաճառքից ստացված 2.5 միլիարդ ֆունտ ստեռլինգ հասույթը սառեցվել է Մեծ Բրիտանիայի բանկային հաշվին, իսկ Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, հայտնել է BBC News-ը։
Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»: Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։ Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։ Սակայն դա չի հանգստացրել տեղի հասարակությանը։
168.am-ը գրել է, որ մայիսի 30-ի «դատական» նիստի հիմնական թեման Բաքուն դարձրել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը, մասնավորապես, «Գյանջայի դեպքերը»՝ մեղադրական սլաքն ուղղելով ՀՀ զինված ուժերի դեմ: Հունիսի 2-ի «դատավարությունը» շարունակվել է նույն տրամաբանության մեջ: Մասնավորապես, ներկայացվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք իբր ապացուցում են 2020 թվականի պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորումները: […]
Աբշերոնի հանքավայրում կկառուցվի գազի վերամշակման նոր օբյեկտ, Բաքվի էներգետիկ ֆորումում հայտարարել է Total Energies in Europe-ի հետախուզման և արտադրության ավագ փոխնախագահ Ժան-Լյուկ Գիզյուն։
Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա ՄԱԿ-ում կայանալիք հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Գերմանիան կշարունակի մերժել ապաստան խնդրողներին՝ չնայած Բեռլինի վարչական դատարանն այդ որոշումն անօրինական է ճանաչել։ Այդ մասին Գերմանիայի քաղաքների և համայնքների ասոցիացիայի համագումարում հայտնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
ԱՄՆ նոր վարչակազմը միջնորդական ջանքեր է ներդնում Երևան-Բաքու գործընթացում Խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացի հասնելու և նոր սրում թույլ չտալու համար։
Նիդեռլանդների վարչապետ Դիկ Սխոֆը հայտարարել է, որ իր կաբինետը հրաժարական է տալիս «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերտ Վիլդերսի՝ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումից հետո: Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը դուրս է գալիս իշխող կոալիցիայից, քանի որ դրա անդամները չեն աջակցել ներգաղթային քաղաքականության խստացման իր նոր ծրագրին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լեհ օրենսդիրները երկրի կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը կքննարկեն հունիսի 11-ին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։