Թեհրանում գիշերային ռմբակոծությունների հետևանքով երեխաներ են զոհվել

Միացյալ Նահանգների և Իսրայելի գիշերային ռմբակոծությունների հետևանքով Իրանի մայրաքաղաք Թեհրանում զոհվել է վեց երեխա։ Ինչպես հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Թեհրանի արտակարգ իրավիճակների վարչության հայտարարության մեջ։

«Երեկ երեկոյան Թեհրանում տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով զոհվել է մինչև 10 տարեկան վեց երեխա», – ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, Թեհրանի հարավ-արևելքում գտնվող բնակելի շենքն ամբողջությամբ ավերվել է բազմաթիվ արկերի հարվածից հետո։ Զոհվել է առնվազն երեք մարդ,  փրկարարներին հաջողվել է փլատակներից դուրս բերել յոթ բնակչի, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930