ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մայիսի 29-ին հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Ռուսաստանի վրա Եվրոպայի հետագա պատժամիջոցային ճնշումը։
Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները մայիսի 30-ին ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի համաձայնեցումը: Այդ մասին ասվում է ԵՄ-ի խորհրդում ներկայում նախագահող Ֆրանսիայի պատվիրակության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով արդեն մի քանի անգամ ասել են, որ չպետք է թույլ տան, որպեսզի «հայկական սփյուռքը վնասի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։
Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը:
Նեպալում ինքնաթիռի կործանման վայրում երկուշաբթի օրը գտել են 14 ուղեւորների մարմինները. դրանք դատաբժշկական փորձաքննության կուղարկեն երկրի մայրաքաղաք Կատմանդու:
Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայում իր նախկին դեսպան Թալաթ Ալիևի նկատմամբ, որը մեղադրվում է խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու մեջ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Բորժոմի» հանքային ջրի շշալցման գործարանների աշխատողները մայիսի 31-ի առավոտյան ժամը 6-ից անժամկետ եւ ընդգրկուն գործադուլ են սկսում: Այդ մասին Sputnik Վրաստանին պատմել են Արհմիությունների մամուլի ծառայությունում:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հունիսի վերջին Մադրիդում կայանալիք հանդիպմանը կվերանայեն դաշինքի դիրքորոշումը Ռուսաստանի եւ Չինաստանի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 30-ին իսպանական ABC թերթում հրապարակված հարցազրույցում։
Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ) խաղաղության եւ կայունության պաշտպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր ձգտումն է եւ ընդհանուր պատասխանատվությունը: Մայիսի 30-ին այդ մասին հայտարարել էՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ Չինաստանի եւ Խաղաղ օվկիանոսի կղզի պետությունների արտաքին գործերի նախարարների 2-րդ հանդիպման մասնակիցներին հղած գրավոր ուղերձում, հանդիպում, որը տեղի էւնենում Ֆիջիում:
Ամերիկացիների կեսից ավելին՝ 54 տոկոսը, հավանություն է տալիս զենքի մասին օրենսդրության խստացմանը: Այդ մասին վկայում է հարցումը, որն անցկացվել է CBS News-ի եւ YouGov-ի կողմից:
Չնայած կորոնավիրուսի համաճարակին` Թուրքիան անցյալ տարի ընդունել է 4.7 միլիոն ռուս զբոսաշրջիկ, այս մասին գրում է թուրքական «Haber7» լրատվամիջոցը՝ պնդելով, թե ռուս զբոսաշրջիկներն անհամբերությամբ սպասում են տուրիստական շրջանի բացմանը։
Չինաստանի իշխանությունները 7.22 մլն յուանով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար) տուգանել են դերասանուհի Ցզին Տյանին անօրինական գովազդ անելու համար:
Վերջին անգամ ինքնաթիռը տեսել են Դհաուլագիրի լեռան ուղղությամբ։
Այ այս հարցի պատասխանն է կարեւոր, այստեղ է իրավիճակը հասկանալու բանալին գտնվում:
Ճապոնիայի կառավարությունը, սեփական արտադրության պաշտպանական տեխնիկայի արտահանման սահմանափակումները թուլացնելու շրջանակում, նախատեսում է թույլատրել կործանիչների, հրթիռների և այլ սպառազինության մատակարարումն արտասահման։
Բաղդադի կենտրոնում անհայտ պատճառով պայթյունից շենք է փլուզվել, փրկարարները փորձում են մարդկանց փրկել փլատակների տակից, կիրակի օրը հաղորդել է իրաքյան «Աս-Սումարիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իրաքի քաղաքացիական պաշտպանության վարչությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում կարող է ավելացնել իր զորախումբը Եվրոպայի արևելքում և ծրագրում է Լատվիայում տեղակայել NASAMS զենիթային հրթիռային համակարգեր:
Դա կարող է առաջանալ մի վիրուսից, որը մենք արդեն գիտենք: Դա կարող է լինել գրիպի տեսակ, այլ տեսակի կորոնավիրուս, բայց դա կարող է նաև այլ բան լինել»,- ասել է ամերիկացի գործարարը։
Շվեյցարիայի հարավ-արևմուտքում Ալպյան լեռներում սառցաբեկորների ընկնելու հետևանքով մահացել է երկու լեռնագնաց, ինը վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Անդամ երկրները վեց ամսվա ընթացքում աստիճանաբար կհրաժարվեն նավթի ծովային մատակարարումներից, իսկ նավթամթերքի մատակարարումից՝ 8 ամսվա ընթացքում, հայտնել են գործակալության աղբյուրները:
Մալիում իրավիճակի կայունացմամբ զբաղվող ՄԱԿ-ի առաքելությունը (MINUSMA) իր գործունեության սկզբից՝ 2013 թվականից մինչ օրս կորցրել է 258 խաղաղապահի:
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում սահմանը հատել է ավելի քան 36000 մարդ։
Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:
Ռուս օլիգարխները, որոնց անունը չի նշվում, առաջարկել են չեղարկել արևմտյան կառավարությունների պատժամիջոցները՝ Ուկրաինայի վերակառուցման գործում իրենց ներդրման դիմաց, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԵՄ -ն որոշել է ձեռք բերել պատվաստանյութ և հակավիրուսային դեղամիջոց կապիկի ծաղիկի դեմ: Այս մասին Dagens Nyheter թերթին տված հարցազրույցում հայտնել է Շվեդիայի պատվաստման հարցերով համակարգող Ռիկարդ Բերգստրյոմը:
Մեր երկիրն այսօր պատմական իրադարձությունների կիզակետում է։ Ցավալի է, որ պատերազմից մեկուկես տարի անց հանրությունը չունի այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, և ո՞վ է դրա պատասխանատուն։ Իրավապահ մարմինները քննություն են իրականացրել, պետք է պարզեին՝ ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Շուշիի պաշտպանությունը, ի՞նչ բացթողումներ են եղել այդ ընթացքում, որ ունեցանք նման հետևանք։
Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման երկրորդ դեպքը:
Վերջին տարիների ընթացքում մենք անցանք ողբերգական ճանապարհ, որը հայ ժողովրդի պետականության պատմության մեջ պատմական հնարավորության դեգեներացման և այլասերման դասական օրինակ է՝ ի դեմս հայաստանյան և սփյուռքյան քաղաքական, տնտեսական, գաղափարական, գիտական վերնախավերի։ Սա համահայկական վերնախավային ճգնաժամ է։ 1988-ի շարժման խորհուրդն այն էր, որ խորհրդային կրթություն ստացած մարդիկ, որոնք ինտելեկտուալ էին, ունեին որոշակի արժեհամակարգ, ձերբազատվեցին գաղափարական կաշկանդումներից։ Այն ուներ իր նախադեպը՝ 1965-ի շարժումը, երբ հողերի վերադարձի, հիշատակման վայրի՝ Ծիծեռնակաբերդի ստեղծման պահանջներ դրվեցին, և դա տեղի ունեցավ, այսինքն՝ կուտակված էներգիան հրաբխի նման ժայթքեց
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափերի մոտ 43 ուղևորով նավ է խորտակվել:
«Հայաստանը կարող էր Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքով: Դրա համար կար ապացուցողական հարուստ հենք: Դա չեն անում, բավարարվում են միայն դատարկ հայտարարություններով, որը որևէ արդյունք կամ հետևանք չի ունենալու: Այդ հայտարարությունների հիմնական նպատակն է՝ ցույց տալ, որ սպասարկում են հայկական շահը: ԱԳՆ հայտարարությունը մի կողմից՝ սպառում է ներքին օրակարգը, մյուս կողմից էլ՝ տպավորություն է ստեղծում, որ աշխատում է ու դիմադրում է ադրբեջանական հռետորաբանությանը»։