Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել Պուտինի հայտարարությունը

Գերմանիայի կառավարությունն ի գիտություն է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է շփվել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ ՏԱՍՍ-ի թղթակցին այս մասին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։

«Մենք ի գիտություն ենք ընդունել այդ հայտարարությունը», – ասել է նա։

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Գերմանիայի հետ շփումներից և պատրաստ է համագործակցել, եթե կանցլեր Մերցը ցանկանա։

Լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։

Տեսանյութեր

Լրահոս