Բաժիններ՝

Մերցի կառավարությունը թույլատրել է գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանումն Իսրայել

Գերմանիայի նոր կառավարությունը՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, իշխանության գալու պահից հավանություն է տվել գրեթե 4 միլիոն եվրոյի սպառազինությունների արտահանմանն Իսրայել:

Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Նշվում է, որ ըստ DPA գործակալության՝ երկրի էկոնոմիկայի նախարարությունն այս տվյալները ներկայացրել է Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցությունից պատգամավոր Դեզիրե Բեքերի հարցմանն ի պատասխան:

Մայիսի 7-ից մինչև հունիսի 10-ն ընկած ժամանակաշրջանում թույլատրվել են ընդհանուր առմամբ 3,986 միլիոն եվրոյի զենքի մատակարարումներ հրեական պետությանը:

Այսպիսով, Գերմանիայի կառավարությունը վերջին ժամանակներս առաջին անգամ հրապարակայնորեն հայտարարել է Իսրայել զենքի արտահանման ծավալների մասին:

Ավելի վաղ նախարարների կաբինետը վկայակոչել էր զենքի արտահանման վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը:

Գազայի հատվածում ստեղծված իրադրության կապակցությամբ Գերմանիայում ավելի ու ավելի բարձր են հնչում Իսրայելին սպառազինությունների մատակարարումների նկատմամբ էմբարգո սահմանելու կոչերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30