Թուրքական «ASELSAN» ընկերությունը 54 մլն դոլարի պայմանագիր է կնքել

Թուրքիայի ռազմական արդյունաբերության առաջատար ընկերություններից «ASELSAN» -ը Մերձավոր Արևելքի և աֆրիկյան տարածաշրջանի հաճախորդների հետ արտահանման պայմանագիր է ստորագրել: Պայմանագիրը վերաբերում է ռադարային և հրամանատարական կառավարման համակարգերի վաճառքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ներկայացված տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 54 մլն ԱՄՆ դոլար: Պայմանագիրն իրականացվելու է ուղղակի վաճառքի մոդելով:

«ASELSAN»-ի հայտարարությամբ՝ բեռնաթափումները կկատարվեն ծրագրային ժամանակացույցին համապատասխան: Ընկերությունը նշել է, որ այս համաձայնագիրը նշանակալի ավանդ կունենա ռազմարդյունաբերական արտադրանքների արտահանման գործում:

Տեսանյութեր

Լրահոս