
Թուրքիայում առնվազն 26 ահաբեկչություն են կանխել 2021 թվականի սկզբից

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մարտի 18-ին հայտնել է, որ հանրապետության անվտանգության ուժերին հաջողվել է առնվազն 26 ահաբեկչական գործողություններ կանխել 2021 թվականի առաջին ամսիներին։ «Տարեսկզբից ի վեր կանխվել է 26 ահաբեկչական գործողություն, ընդ որում դրանցից մեկը կանխվել է այսօր»,- մեջբերում է նրա խոսքն Anadolu գործակալությունը: Մինչդեռ, ներքգործնախարարության տվյալներով՝ ամբողջ 2020 թվականին կանխվել է ահաբեկչական ուղղվածության 152 հանցագործություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: