ՄԱԿ-ը Սիրիայում փախստականների նկատմամբ բռնության աճ է նշում ԱՄՆ-ի վերահսկելի տարածքում
ՄԱԿ-ը փախստականների նկատմամբ բռնության աճ, այդ թվում խոշտանգումներ եւ մահապատիժներ է նշում ԱՄՆ-ի վերահսկելի տարածքում փախստականների էլ Հոլ սիրիական ճամբարում, ասված է Ռուսաստանի եւ Սիրիայի միջգերատեսչական համակարգող շտաբների համատեղ հայտարարության մեջ։
«Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տարածքում փախստականների էլ Հոլ ճամբարում նշվում է բռնության աճ հարկադիր վերաբնակների նկատմամբ, որն ուղեկցվում է խոշտանգումներով եւ ցուցադրական մահապատիժներով: Դա վկայում է Վաշինգտոնի փաստական անընդունակությունն անվտանգություն ապահովելու երկրի՝ իր վերահսկելի շրջաններում»,- ասված է հայտարարության մեջ:
Նաեւ փաստաթղթում ընդգծված է, որ «սիրիացի փախստականների՝ հայրենի վայրեր վերադառնալու ճանապարհին հիմնական խոչընդոտներ են մնում կայուն խաղաղության եւ երկրի տնտեսության վերականգնման խնդիրները, որոնք ստեղծում են ԱՄՆ-ը եւ նրա դաշակիցները», դրանց են վերաբերում հանրապետության տարածքների ամերիկյան ապօրինի օկուպացումը՝ զինված ավազակային խմբավորումների օժանդակությամբ եւ տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2020 թվականի հունիսի 17-ին ի խախտումն միջազգային իրավունքի նորմաների:
«Ամերիկացիները եւ նրանց կամակատարները տասնամյակի ընթացքում շատ առաջ են գնացել տեղեկատվության կեղծարարության մեջ՝ հասարական կարծիքի մանիպուլյացիայի նպատակով:
Արեւմուտքի խափանարար քաղաքականությունը Սիրիայի պետության դեմ, որը մարտչնում է միջազգային ահաբեկչության դեմ, հիմնվում է իբր Սիրիայի ղեկավարության հանցագործություններով, որոնց վերաբերյալ նյութերը հենց իրենք էլ մոգոնում են»,- ասված է հայտարարության մեջ: Երկու շտաբներն էլ համաշխարհային հնարակցությանը կոչ են արել դադարելու վստահել անապացույց մեղադրանքներին Սիրիայի, նրա ժողովրդի եւ ղեկավարության նկատմամբ:«Ամերիկյան կողմից պահանջում ենք դադարեցնել ապակայունացնող ներգործությունը Սիրիայի Արաբական Հանիրապետության սոցիալական եւ տնտեսական իրադրության վրա եւ անհապաղ հանրապետության կառավարության վերահսկողությանը վերադարձնել Սիրիայի բոլոր ապօրինի օկուպացված տարածքները, ինչպես նաեւ չեղյալ հայտարարել անօրինական պատժամիջոցները»,- ընդգծված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: