Բաժիններ՝

Թուրքական նավը Սոմալիի ջրերում կիրականացնի նավթի ու գազի որոնման աշխատանքներ

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը հայտնում է, որ թուրքական «Oruç Reis» հետախուզական նավը կուղևորվի Սոմալի՝ նավթ որոնելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Օմեր Բոլաթը նշել է, որ Թուրքիայի նավթային ընկերությունները Սոմալիում 15.000 քառակուսի կիլոմետր ծովային տարածքում հետախուզման արտոնագիր ունեն։

Նշվում է, որ հետախուզական նավը Սոմալիի ջրերում կլինի հոկտեմբերի վերջին և նախատեսվում է, որ նավթի ու գազի հետախուզական աշխատանքները կտևեն շուրջ 7 ամիս։ Հավաքված տվյալները վերլուծության կենթարկվեն Անկարայում, ինչին կհաջորդեն հորատման աշխատանքները նախանշված վայրերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս