Բաժիններ՝

Թալիշի ուղղությամբ Ադրբեջանը նռնականետ է կիրառել

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ):

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս