Բաժիններ՝

Սեյրան Օհանյանն ընդունել է լիբանանահայ գործիչ Եղիկ Ճերեճյանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 26-ին ընդունել է լիբանանահայ հասարակական գործիչ, գրող, պատմաբան Եղիկ Ճերեճյանին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը: 11_640x420

ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերին: Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ավարտին Եղիկ Ճերեճյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է նվիրել իր հեղինակած «Մեծն Մուրատ» պատմագրական աշխատությունը, որի 60 օրինակը կառաքվի ԶՈւ զորամասեր:

Եղիկ Ճերեճյանը ՍԴՀ կուսակցության անդամ է, 1992-2009թթ 4 անգամ ընտրվել է Լիբանանի խորհրդարանի անդամ: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված մի քանի պատմագրական աշխատությունների հեղինակ է: 22_640x420

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս