Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:
Հայաստանը մեզ համար ռազմավարական գործընկեր է Անդրկովկասում, և մենք հետևողականորեն կառուցում ենք դաշնակցային հարաբերություններ, ընդ որում` բոլոր ամենազգայուն ուղղություններով և միջազգային հարթակում:
Նիստում հավանության է արժանացել «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով հաստատվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը:
Oգոստոսի 9-ին Վարդենիսի մշակույթի տանը ՀՀ ՊՆ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացվել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Դավիթ Մունակյանը: Զորամիավորման հրամանատարական կազմի և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված միջոցառմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղ կառավարության ղեկավարին է ներկայացվել ԱԻՆ նոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքների ընթացքը:
Օգոստոսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստան այցելած իրանցի գործարարների հետ:
Դեսպան Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն ազատությունից զրկման վայրերում իրականացվող մշտադիտարկումների շրջանակներում օգոստոսի 9-ին այցելություններ են իրականացրել «Նուբարաշեն», «Հրազդան», «Սևան» քրեակատարողական հիմնարկներ:
Հայաստանի Հանրապետության նախագահի ստորագրած 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հրամանագրում ասվում է:
Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 17 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 150 կրակոց:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի 11-12-ը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 9-ին հանդիպում է ունեցել հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչների հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին վերաբերող հարցեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ:
Օգոստոսի 9-ին և 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) մարդասիրական օգնություն է բաշխելու Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` հունիսի 24-ի հեղեղի հետևանքով տուժածներին: Կարճաղբյուր համայնքում սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ և կանխիկ գումար կստանա 120 ընտանիք, իսկ Արթիկում` 12 ընտանիք:
Օգոստոսի 8-ի լույսի 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց:
ՀՀ զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:
SEDA ինդեքսը ցույց է տալիս հենց զարգացումը, և ոչ թե աճի մեխանիկական ցուցանիշը, որը քչերին է հետաքրքիր
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ մաքսանենգության թիրախն այս անգամ փոստային առաքանիների ուղին էր:
Արդեն հայտնել ենք, որ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 935 կրակոց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր և կարևորել առևտրատնտեսական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը:
«Բանակային միջազգային խաղեր-2016»-ի շրջանակում հուլիսի 30-ին օգոստոսի 5-ը անցկացված «Զորային հետախուզության գերազանցիկները» մրցույթին մասնակցող հայ զինծառայողները մրցութային հինգ փուլերի արդյունքներով զբաղեցրել երրորդ հորիզոնականը:
Նախնական տվյալներով՝ N զորամասի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան 2016 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել։
ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:
Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց: