Դեյվիդ Մքալիսթերը կարևորել է ԵԽ դիտորդական առաքելությունում Հայաստանում անցկացվելիք ընտրություններին
ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը մարտի 10-ին հանդիպում ունեցել Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ:
Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքի և ծրագրերի վերաբերյալ: Դեյվիդ Մքալիսթերը կարևորել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս Բրյուսել կայացած այցը և, մասնավորապես, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը:
Զրուցակիցներն անրադարձել են ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կարևորությանը: Այդ համատեքստում ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական Խորհրդարանի դիտորդական առաքելությունը կմասնակցի ընտրությունների միջազգային դիտորդական աշխատանքներին:
Կողմերը քննարկել են նաև միջխորհրդարանական հարաբերություններին և փոխայցելություններին առնչվող հարցեր: Զրուցակցի խնդրանքով` ՀՀ դեսպանն անրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին զարգացումների մասին: