Ադրբեջանական կողմից հրահրվող լարվածության թեժացումն Արցախի և Ադրբեջանի շփման գծում միայն խորացնում է անվստահությունը և հեռացնում հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները։ Այս մասին նշված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փետրվարի 28-ին, ժամը 04:08-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ը ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին: Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքայի այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սննդի շղթայում գործող արտահանող տնտեսավարողների համար արտահանման գործընթացը պարզեցնելու, առավել մատչելի և հասանելի դարձնելու նպատակով, ստեղծում է արտահանողների արտադրական գործունեության տվյալների բազա:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հրավիրել է Հայաստան:
Ժամանակը և պրակտիկան ցույց են տալիս, որ Հայաստանի անդամակցությունն այլ ռազմաքաղաքական կառույցներում և համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ամբողջովին համատեղելի են:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն ներկայացվել է «ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ծրագրի իրականացման» տեխնիկական բնութագիրը: Դրանում նկարագրված են համակարգին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև կատարվելիք աշխատանքներն ըստ փուլերի:
Քրեակատարողական հիմնարկի համապատասխան մասնագետները ևս բազմիցս ներկայացրել են հացադուլի և բուժումից հրաժարվելու հետ կապված հնարավոր հետևանքների նկարագիրը, սակայն Ա. Սարգսյանն անդրդվելի է:
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսի խմբի ջանքերի աջակցելու համար:
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել է աշխատանքայի այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, որի ավարտին Հայաստանի Նախագահը և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով և կամփոփեն բանակցությունների արդյունքները:
Որքան էլ հայկական կողմը պատրաստ է խելամիտ փոխզիջումների, այնուամենայնիվ այս խնդրում ելակետային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իր ապագան որոշելու իրավունքը:
Նոր Նորքի 4-րդ, 5-րդ զանգվածների տրանսպորտային սպասարկումը բարելավելու և, մասնավորապես, զանգվածների կապը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հետ ապահովելու նպատակով ավտոբուսային հ.15 երթուղու ուղեգիծը Նոր Նորքի 6-րդ զանգվածի վերջնակետից Միկոյան-Գալշոյան-Գյուլիքեխվյան-Բակունցի-Ա.Հովհաննիսյան փողոցներով երկարաձգվել է մինչև Նոր Նորքի 4-րդ զանգված՝ «Սիգարոն» գործարանի մոտ։
Մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:
ՀՀ ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանի և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչներից մեկի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ Արագածոտնի մարզի դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին։
Եեկ ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի նախագահությամբ կայացել է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:
Փետրվարի 27-ին, ժամը 02:13-ին ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 25/1 շենքի վերելակում (3-ից 4-րդ հարկերի միջակայքում) քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փետրվարի 27-ին, ժամը 01:14-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժի արգելանոցում ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթազցքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում:
Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:
Հանդիպման ժամանակ ռազմական կցորդներին տեղեկատվություն է ներկայացվել փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերի, դրանց կասեցման ու հակառակորդի կրած կարուստների, ինչպես նաև առաջնագծում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Յուրաքանչյուր գերատեսչության գերակա խնդիրները և ծրագրերը պետք է լինեն կոնկրետ 2017 թ. համար՝ հստակ նախատեսված ժամկետով, պատասխանատուով և արդյունքով», – ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նման ձևաչափով խորհրդակցությունների ժամանակ քննարկվելու են մի քանի գերատեսչությունների գերակա խնդիրներն ու ծրագրերը, որպեսզի կառավարության բոլոր անդամները տեղյակ լինեն միմյանց անելիքներից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ձեզ է ներկայացնում գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ
Մենք՝ ԱԺ «Արցախի հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորներս, կոչ ենք անում միջազգային կառույցներին, հասարակական ու քաղաքական գործիչներին համարժեք քայլերով զսպել Ադրբեջանի հակաիրավական և հակամարդկային քայլերը, որոնք ամենաթողության տպավորություն են ստեղծում Բաքվի իշխանությունների մոտ և մեծապես վնասում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: