Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի հայտնի դիվանագետ Ռիչարդ Հաասի հետ, ով 2003 թվականից զբաղեցնում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների հարցով խորհրդի (Council on Foreign Relations) նախագահի պաշտոնը։
Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ Հենրի Քիսինջերի հետ, ով 1973-1977 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը, իսկ ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի պաշտոնավարման տարիներին զբաղեցրել է Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների վերաբերյալ:
ՀՀ նախագահի հրամանագրով Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
ՀՀ նախագահի հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Ադրինե Ղուկասյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված բերքի տոնի միջոցառումների կազմակերպման հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ 2018 թվականի հոկտեմբերի 6-ը Հայաստանում սուգ հայտարարելու մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Միքայել Մանուկյանն ազատվել է բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձյան:
Հոկտեմբերի 3-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտի ամենամյա 25-րդ Գալա մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել անվանի պետական, հասարակական ու քաղաքական գործիչներ, դեսպաններ, գործարարներ, ամերիկահայ համայնքի ճանաչված անդամներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը եւ ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ սահմանվել է Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին մասնակցել է Ստեփանակերտի Հ.Թումանյանի անվան թիվ 9 դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նախագահ Շտայնմայերին քաջառողջություն եւ ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
Ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 1:15-ի սահմաններում Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղի բնակիչ Խաչիկ Գրեյանը հայտնաբերել է, որ գոմից խոշոր եղջերավոր անասուններ են գողացել: Այդ մասին նա անմիջապես տեղեկացրել է գյուղի հարևանությամբ տեղակայված ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանապահ ուղեկալի պետին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, շրջայց կատարել հիմնարկում, տեղում ծանոթացել խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ և զրուցել դատապարտյալների ու կալանավորված անձանց հետ:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրերով պաշտոնանկ են արվել կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները ներկայացնող նախարարները։
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: