Բաժիններ՝

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Մոնսերատ Կաբալյեի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին Մոնսերատ Կաբալյեի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին: Հեռագրում, մասնավորապես,  ասված է.

«Արցախում խոր ցավով տեղեկացանք աշխարհահռչակ օպերային երգչուհի, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մոնսերատ Կաբալյեի  մահվան մասին։ Նա պատկանում էր այն բացառիկ մարդկանց շարքին, ովքեր իրենց կյանքով, գործունեությամբ, սկզբունքներով ու գաղափարներով նպաստում են աշխարհում բարության ու մարդասիրության տարածմանը, լույս ու ջերմություն են սփռում իրենց շուրջ:

Ակնառու սոպրանոյի այցելությունն Արցախ եւ «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմը նշանակալի իրադարձություն դարձավ մեր երկրի կյանքում՝ մեծ ներդրում ունենալով Արցախը աշխարհին ներկայացնելու գործում:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, նրա արվեստի բազմամիլիոն երկրպագուներին եւ մաղթում տոկունություն ու ոգու կորով։ Մոնսերատ Կաբալյեի  անունը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031