Սահմանվել են հավաստագրի հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման ժամկետները։

Ըստ այդմ՝ հավաստագրի համար հավակնորդները պետք է համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչություն` 2020թ. նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 0900-ից 1600-ը /բացի շաբաթ և կիրակի օրերից/։

Համաձայն հրամանի՝ 2020թ. դեկտեմբերի 15-ին նախարարի հաստատմանը կներկայացվի հավաստագրման ժամանակացույցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30