ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկան է ենթարկվել նաև 2021թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:
Արցախի ՔԿ-ն քննում է Ճարտարի բնակչի սպանությունը: Այս մասին հայտնում է ԱՀ ՔԿ-ն:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի դստեր՝ Արփի Սիրադեղյանի հետ:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ
Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ։
Մտահոգիչ է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բեն Կնապենի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն՝ մասնակցելու Հաագայի միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշման հրապարակմանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին` արձագանքելով շարժման կողմից ՀՀ նախագահին ուղղված գրավոր դիմումին:
ՀՀ նախագահի հրամանգրով Արման Խաչատրյանը նշանակվել է Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:
Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցները կներկայացնեմ միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ մարմիններին և ՀԿ-ներին:
Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպումը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների մի խումբ ծնողների և պատկան մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու Ստեփանակերտի զինվորական պանթեոնում համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը:
Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:
Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
COVID-19 ճամփորդական սահմանափակումների մասին ՀՀ կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։
Դատարանը 2021թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ. Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։
2021թ. առաջին 10 ամիսների ընթացքում մարզի տարածքում գրանցվել է ապօրինի ծառահատման, ինչպես նաև փայտանյութի ապօրինի տեղափոխման 210 հանցագործության դեպք։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին:
Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության և իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: