Մթերքը ոչ պիտանի ճանաչվելուց հետո պետբյուջեից կազմակերպությանը շարունակվել են վճարվել սառնարանի վարձակալության գումարները
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող՝ «Ձկան գործ» անվամբ քրեական գործով տարված նախաքննությամբ պարզվել էր, որ պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մասնավոր կազմակերպությանը պատկանող սառնարանում պահվող մթերքը փորձագիտական եզրակացությամբ ոչ պիտանի ճանաչվելուց հետո տևական ժամանակ պետական բյուջեից մասնավոր կազմակերպությանը շարունակվել են վճարվել սառնարանի վարձակալության գումարները, որի հետևանքով պետությանը պատճառվել էր 2.605.000 դրամի չափով գույքային վնաս:
Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր նոր քրեական գործ և ըստ ենթակայության ուղարկվել ԱՀ քննչական կոմիտե, որտեղ քննիչի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: