ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, Արարատ Միրզոյանը մասնակցելու է ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: