Բաժիններ՝

Դավիթ Բաբայանը հանդիպել է Զարեհ Սինանյանի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 23-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։

Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի ներգրավվածությամբ Արցախում մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031