Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ. Արցախի ԱՆ

2020թ. հունվարի 23-ին ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյանի ուղեկցությամբ վերջինիս հրավերով Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների խումբը այցելել է ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջանային բուժմիավորումներ, ինչպես նաև Ստեփանակերտում տեղակայված՝ Հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Այցելության ընթացքում բժիշկ-փորձագետները ուսումնասիրել են բուժհիմնարկների նյութատեխնիկական և կադրային ապահովության մակարդակը, ֆինանսական ու տնտեսական գործունեությունը, առկա խնդիրները, լսել տեղի բուժանձնակազմի բարձրացրած հարցերն ու աշխատանքի որակը բարելավվելու շուրջ առաջարկությունները:

Հաջորդող շաբաթվա ընթացքում փորձագետները նախատեսում են ներկայացնել Արցախի բուժհիմնարկների մատուցած ծառայությունների բավարար որակն ու արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ կադրերի ու նյութատեխնիկական միջոցների վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը՝ սույն թվականի փետրվար ամսից դրանք համալրելու ուղղությամբ գործուն քայլեր նախաձեռնելու գործնական մտադրությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031