Տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ

Կառավարությունում տեղի է ունեցել  Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ:
Վարչապետը ողջունել է պարոն Կուրտիի այցը Հայաստան, հիշեցրել, որ մինչ այս մի քանի անգամ հանդիպելու ու քննարկումներ ունենալու հնարավորություն են ունեցել:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկխոսության շարունակականությունը և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Մասնավորապես, վարչապետն ընդգծել է զբոսաշրջության ոլորտում կապերը խորացնելուն միտված ծրագրերը:

Կոսովոյի գործող վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար, ընդգծել, որ տպավորված են Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով։ Այս առումով, Ալբին Կուրտին կիսվել է Սերգեյ Փարաջանովի թանգարան այցի իր տպավորություններով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, ինչպես նաև Հայաստան-Կոսովո համագործակցության հեռանկարների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031