«Ամեն ամիս յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97.000 դրամ փող ստանա. շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս իշխանությունները տարիներ շարունակ մուննաթ էին գալիս բոլորի վրա, որ Արցախին ամենաշատ գումարը իրենք են տվել:

ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ:

Հիմա միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120.000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:

Պարզ թվաբանություն է, եթե 140 մլրդ բաժանես 120.000-ի, ստացվում, որ յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1.167.000 (մեկ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ:

Այսինքն՝ ամսական 97.000 դրամ: Այսինքն՝ յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97.000 դրամ փող ստանա: Կրկնում եմ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ոչ թե ընտանիք:

Փոխանակ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկեք, շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան, գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930