«Ախր Ռուսաստանն այս ճանապարհի հետ բացարձակ կապ չունի: ՌԴ-ի հետ մեր կապերի համար բացարձակ այլ տարբերակ գոյություն ունի՝ դեպի Աղստաֆա ու այնտեղից՝ ավելի կարճ ճանապարհ: Ռուսաստանը գտնվում է ՀՀ հյուսիսում, Նախիջևանը և Իրանը՝ հարավում, իսկ մեզ ի՞նչ են առաջարկում. հյուսիս գնալու համար ճանապարհ բացել դեպի հարավ. աբսուրդ է, նման բան չի լինում: Այն դեպքում, երբ Ադրբեջանի տարածքում մինչև Աղստաֆա, Ղազախ ճանապարհ գոյություն ունի և շահագործվում է, ավելին՝ այն երկու ուղղությամբ գնում և գալիս է»,- պատասխանեց Գագիկ Աղաջանյանը:
2020 թվականի դեկտեմբերի 31-ի՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հարկային քաղաքականության ճեղքը, կամ, ինչպես տնտեսագետներն են նշում, բյուջեի ճեղքը լրացնելու համար կառավարությունը կրկին քաղաքացիների գրպանն է մտնում: Հիշյալ որոշմամբ կառավարության նպատակն է՝ առողջապահության ոլորտը հանել ԱԱՀ-ից ազատման արտոնություններ ունեցող գործողությունների շրջանակից, ինչ արդյունքում 20%-ով կթանկանան առողջապահական ծառայությունները:
«Լիդիան Արմենիան» իր մտահոգությունն է հայտնում Ազգային ժողովում այսօր հրապարակված Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի և դրա շուրջ շահարկումների վերաբերյալ:
Դեռևս ամռանը Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը, օգտվելով ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքից, Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:
«Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»,- նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը:
Դեկտեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 518.77 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ:
Չնայած Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին 2,5 տարվա ընթացքում տիրող անպատիժ ապօրինություններին` «Լիդիան Արմենիան» այս ողջ ընթացքում շարունակել է բարեխղճորեն կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները: 2020թ. ընթացքում «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել ընդհանուր 921 205 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից`
2,5 տարի տևող անպատիժ ապօրինությունների արդյունքում Ամուլսարի հանքի գործունեությունը կասեցվեց, պետական բյուջեն կորցրեց ավելի քանի 300 միլիոն դոլար, որը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր պետությանը: 2,5 տարվա ընթացքում պատկան մարմինների լուռ համաձայնության և անգործության հետևանքով հազարից ավելի քաղաքացիներ զրկվեցին աշխատանքից ու կանգնեցին սոցիալական բարդ խնդիրների առաջ, անդառնալի հարված հասցվեց Հայաստանի ներդրումային միջավայրին:
Բարձրաստիճանների խնդրահարույց պարգևատրումների մասին խոսելիս վարչապետը պարբերաբար խոստանում էր պետական հատվածի վարձատրության կարգավորումներում համակարգային նոր լուծումներ:
Ամուլսարի հանքի համայնքների բնակիչները կարծում են, որ պատերազմից հետո ոտքի կանգնելու մի ճանապարհ կա` պետք է հենվենք մեր տնտեսության վրա, զարգանանք ու զինենք մեր բանակը, շահագործենք հանքերը, բացենք գործարաններ և աշխատատեղեր ստեղծենք:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 28-ին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել էր, որ երկրաժամկետ ծրագրերում սահմանները բացելու հնարավորություններ է տեսնում:
Ես հիմա գրում եմ այս տողերը Կանադայի Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող իմ հարմարավետ ու անվտանգ տանից՝ և մտածում եմ հեռավոր Հայաստանի մասին, որը ցամաքով շրջափակված ու դեպի ծով ազատ ելքից զրկված մի երկիր է, որը ժամանակին եղել է Խորհրդային միության կազմում՝ մշտապես մնալով հինավուրց երկիր, և որը հիմա վերածվել է պատերազմից մեծապես տուժած պետության։ Պատերազմ, որն ընթանում է իր հարևան Ադրբեջանի հետ։
«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:
Իրականում այս իրավիճակը սպասելի էր ինչ-որ չափով, որի մասին բազմիցս զգուշացրել եմ: Տեսեք, 2018թ.-ին և, ավելի շատ՝ 2019թ.-ի ընթացքում, կառավարությունը ոգևորված հարկերի հավաքելիության մակարդակից՝ շատ արագ շտապեց ստանձնելու բազմաթիվ ընթացիկ բնույթի պարտավորություններ՝ նվազագույն աշխատավարձի աճ, կենսաթոշակների աճ, աշխատավարձերի աճ, տարատեսակ նպաստների աճ, և այլն:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայից ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է հունվարից սահմանափակվելու. սահմանափակվելու են վերջնական սպառման ապրանքները։
2021 թվականի պետական բյուջեի նախագիծը չի արտահայտում ռազմական կամ պատերազմական գործողություններով պայմանավորված ռիսկերը, հետևապես` ի՞նչն է խանգարում մեզ բյուջեն դնել ռազմական ռելսերի վրա։ Ազգային ժողովում 2021 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում հնչեցրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
«Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք Կառավարության պարտքի հարաբերական և անվանական ցուցանիշների ավելացում՝ պարտքի աճ, և սա այն ուղղությունն է, որին պետք է ծառայի հարկաբյուջետային քաղաքականությունը ճգնաժամային իրավիճակում»,- այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով 2021 թվականի բյուջեի նախագիծը, ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից 6 ամսով կարգելվի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան: Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը սա քաղաքական որոշում է համարում, քանի որ տնտեսական հիմնավորում առայժմ չկա: Տնտեսագետի պնդմամբ՝ թուրքական ապրանքների ներմուծման թեման պարբերաբար ակտուալ է դարձել, սակայն պետական մակարդակով առաջին անգամ է նման արգելք դրվում:
Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հատկացրել են 250 մլն դրամ՝ հայոց բանակին աջակցելու նպատակով: Բացի այդ, Վարդանյան եղբայրները 50 մլն դրամի սիգարետ են տրամադրել զինծառայողների և 67 բեռնատար մեքենա՝ Պաշտպանության բանակի կարիքների համար:
Կառավարությունը պետք է որոշում կայացնի. կամ այո, կամ ոչ: Բոլոր տեղեկատվությունն ունեն. թե՛ էկոոլոգիայի, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսական նշանակության: Կառավարությունը ստեղծված է վճիռ կայացնելու համար:
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարվորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։
«Որևէ պետական մարմնի աշխատող, պատգամավոր, նախարար մեկ անգամ չի այցելել Գնդեվազ, Ջերմուկ, Գորայք, Սարավան, որ հասկանա թե էս համայնքներում իրական իրավիճակը ոնց ա։ Պետք է գան, խոսենք։ Մենք հրավիրում ենք իրենց․ թող գան խոսեն մարդկանց հետ, տեսնեն՝ մարդիկ ինչով են ապրում, ինչ խնդիրներ ունեն։ Եվ, առհասարակ՝ ինչ է կատարվում այս համայնքում»։
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝ հարկադրված արտագաղթի, դրա պատճառների ու մեղավորների, ինչպես նաև Կառավարությունից իրենց սպասելիքների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Լիդիան Արմենիան» Ամուլսարի տարածքում շարունակում է երկամյա ապօրինության արդյունքում պատճառված վնասների գնահատման, ենթակառուցվածքների վերանորոգման, ճանապարհների բարեկարգման, տեխնիկայի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ավելի քանի 80 աշխատակից, որոնց մեծ մասը` Ամուլսարի հարակից համայնքներից:
Ամուլսարի շահագործման տեսանկյունից, մեծ հաշվով, առանձնապես ոչինչ չի նշանակում, այս լուրերը տարածող գործընթացին խորապես չտիրապետող անձանց հույսը դա է։ Հանրության համար բաց, հրապարակային տեղեկատվություն է, որ առավել քան երկու տարի շարունակվող ապօրինության արդյունքում ծագած բազմաթիվ ֆինանսական խնդիրների հետևանքով «Լիդիանը» ստիպված է եղել անցել վերակառուցման գործընթաց, ապացուցակվել Տորոնտոյի բորսայից, և ներկայումս գրանցված է Կանադայում ու Մեծ Բրիտանիայում և պատկանում է նախկինում «Լիդիանի» խոշոր վարկատու հանդիսացող մի քանի ամերիկյան և կանադական ֆոնդերին։
Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումն Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներից խլել է ոչ միայն օրինական աշխատանքը, այլև Ամուլսարում չաշխատող, բայց Ամուլսարի ծրագրի շնորհիվ այլ եկամուտի աղբյուր ունեցող բնակիչների եկամուտի հնարավորությունները։
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած զեկույցին։ Նա մասնավորապես նշել է, որ ԱՎԾ-ն թեթև աճպարարության է դիմել. իրական անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 178.5 մլրդ դրամ, կամ որ նույնն է՝ 18 տոկոս։ «ՀՀ ԱՎԾ-ն մեզ և ձեզ երեկ տեղեկացրել է, որ կորոնավիրուսային տարում (հասկանալի պատճառներով) պետբյուջեյի հարկային […]
Նախորդ օրերին հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես են մի խումբ անձինք խուլիգանություն իրականացնում, քարեր նետում Ամուլսարի տարածքում գտնվող պահնորդների և համայնքի բնակիչների ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին:
«Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում, ականատեսների պնդմամբ, ոչ սթափ վիճակում գտնվող ապօրինություն իրականացնող խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր շպրտել, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել տարածքում գտնվող համայնքի բնակիչների, «Լիդիանի» աշխատակիցների հասցեին։
Ի պաստասխան ԶԼՄ-ների հարցման, տեղեկացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ապահովման միջնորդությունը մասնակի՝ այն մասով, որ արգելել է «ԹԻՄ» ՍՊ ընկերությանը կնքել «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման գործարք և գրանցման ներկայացնել գործարքից ծագող իրավունքները: