ԿԲ-ն այս փուլում տարադրամի ձեռքբերման նկատմամբ սահմանափակումների կարիք չի տեսնում

168.am-ն այսօր ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս պահին տարադրամի արտահոսքի վտանգ կա՞, և եթե այո, ապա հնարավո՞ր է՝ Կենտրոնական բանկը տարադրամի արտահոսքը կանխելու համար որոշակի սահմանափակումներ մտցնի տարադրամի ձեռքբերման նկատմամբ։

Ի պատասխան՝ ԿԲ նախագահը նկատեց, որ այս փուլում տարադրամի ձեռքբերման հարցում սահմանափակումների կարիք չկա:

«Ես գիտեմ, որ կան երկրներ, որոնք կանխիկ տարադրամի արտահոսքի վրա որոշակի սահմանափակումներ են կիրառում: Բանկային համակարգի գործընկերների կողմից որոշակի լուծումներ այդ հարցի առնչությամբ տրվել են, բայց այնպես, որ ԿԲ-ն ինչ-որ դիրեկտիվով կարգավորի այդ իրավիճակը, այս պահի դրությամբ դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում»,- ասաց Մարտին Գալստյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031