Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել կողմերի նախընտրած ձևաչափով
ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ ինտենսիվ բանակցությունները Բյուրգենշտոկում ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդների միջև շարունակվել են ողջ գիշեր։ Այս մասին ասված է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տրամադրության տակ ունի ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության՝ AzerTelecom-ը Հայաստանին համացանցային տարանցիկ կապ է ապահովելու։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել: Այս մասին հայտնում են «Տելեկոմ Արմենիա»-ից:
Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
Վտանգավոր նյութերի արտահոսք չի հայտնաբերվել։
Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիայում սկսվել են նախապատրաստական աշխատանքները կապված նահանգների թվի ավելացման հետ։ Նշենք, որ Թուրքիայում կա 81 նահանգ ու նախատեսվում է դրանց թիվը ավելացնել 25-ով՝ հասցնելով 106-ի։
Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։
Միևնույն ժամանակ, Al Hadath-ը հաղորդում է, որ Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների շփումները շարունակվում են Շվեյցարիայում՝ ոչ պաշտոնական ձևաչափով, միջնորդների միջոցով։
Սաթիկ Սեյրանյանի «Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի մագիստրոս Վարդան Արամյանն է։
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում իր աղբյուրին, գրում է, որ Իրանը շարունակում է փակ պահել Հորմուզի նեղուցը։ «Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավերին անցման թույլտվություն չեն տալիս»,- գրել է լրատվամիջոցը։
Նավթի արտահոսք է տեղի ունեցել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում՝ Դյուբենդի լողափի շրջանում։ Ակվատորիայի զննությունից հետո մասնագետները պարզել են, որ աղտոտման աղբյուրը եղել է «Ազնեֆթ» արտադրական միավորմանը պատկանող ստորջրյա նավթամուղը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
BM.GE-ի փոխանցմամբ՝ Բաթումիի և Քութաիսիի ուղղությամբ ուղևորության արժեքն ավելացել է 5 լարիով, իսկ Թելավիի ուղղությամբ միկրոավտոբուսների սակագինը մնացել է անփոփոխ։
Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել։ Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից, և մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա:
Վերջին օրերի ընթացքում օտարերկրյա պետությունների 94 քաղաքացի է վտարվել Վրաստանից. տեղեկությունը տարածել է Ներքին գործերի նախարարությունը:
Արևելյան Ուկրաինայի ճակատային գծում բեռների սովորական մատակարարումն ավելի ու ավելի հաճախ դառնում է մահացու վտանգավոր խնդիր, գրում է Business Insider-ը։
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանի շրջանում տեղացել է հավկիթի և ավելի մեծ չափի կարկուտ, հաղորդում է Georgia Online-ը։
«Հայաստանից Եվրոպա էին ուղարկվում շատ թանկագին ապրանքներ, հատկապես գորգեր, այծի մազ, անտառանյութ, չորացած մրգեր և այլն: Հայտնի էր նաև Տավրոսի երկաթը: Հայաստանը հայտնի էր նաև իր ձիերով և ջորիներով: Կիլիկիայում շատ կային հատկապես ջենովացի վաճառականներ, որոնց Լևոն Երկրորդ թագավորը մեծ արտոնություն էր շնորհել»: (Ավետիսյան Կ., «Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ», էջ 7):
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ ուղարկվել է մոտ 1000 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիք (17 վագոն), հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Եվրոպայի վիճակագրական գրասենյակը (Eurostat) տվյալներ է հրապարակել Եվրոպական Միությունում (ԵՄ) 20-34 տարեկան երիտասարդների զբաղվածության մակարդակի վերաբերյալ։
Հունիսի 20-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով Նոյեմբերյան համայնքում զգալի վնասներ են գրանցվել։
Մայիսին Հայաստանից Վրաստան կատարված ծաղիկների և բողբոջների ներմուծումը կազմել է 218,2 տոննա կամ 749,9 հազար դոլար։ Դա 2,9 անգամ գերազանցում է 2025 թվականի մայիսի ցուցանիշը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ՝ ազդարարելով աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում։
Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։
«Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը» (TÜİK) հրապարակել է 2025-ի «Գնողունակության համարժեքության և տնային տնտեսությունների վերջնական սպառողական ծախսերի» մասին տվյալներ: Ըստ այդմ՝ Թուրքիան ընդհանուր ինդեքսով դասվել է եվրոպական «էժան» երկրների շարքին:
Ամենաթարմ հարցման համաձայն՝ վրացիների մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն։ Այս տեղեկությունը նշված է «EU NEIGHBOURS EAST» ծրագրի անցկացրած հետազոտության արդյունքներում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Հասարակական կարծիքի ամենամյա հետազոտության 2026 թվականի արդյունքներով՝ վրացիների զգալի մեծամասնությունը (71%) շարունակում է կողմ արտահայտվել Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը, իսկ էլ ավելի մեծ մասը (79%) հավատում է, որ ԵՄ անդամակցությունն ավելի շատ օգուտ […]
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը Գերմանիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Կատերինա Ռայխեի հետ միասին նախագահել է «Թուրք-գերմանական տնտեսական և առևտրային համատեղ հանձնաժողովի» (JETCO) 6-րդ նիստը և կլոր սեղանի ձևաչափով հանդիպումը։