«Թալիբան» շարժման անդամների կողմից առևանգված ավելի քան 150 Հնդկաստանի քաղաքացի ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է The Times of India թերթը:
Վրաստանում օգոստոսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4901 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 510.941 է:
Ինդոնեզիան Աֆղանստանից տասնյակ մարդկանց տարհանելուց հետո որոշում է ընդունել, որ այդ երկրի իր դիվանագիտական ծառայությունները կշարունակի մատուցել արդեն Պակիստանից: Այս մասին Ջակարտայի Հալիմ ռազմական օդանավակայանում հայտարարել է Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին՝ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ ինդոնեզական օդուժն:
Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնեն նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան:
Շաբաթվա սկզբնամասում, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
Կոլումբիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես իրենց երկրում բնակեցնել Աֆղանստանից փախստականների, ովքեր հետագայում պետք է տեղափոխվեն ԱՄՆ: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:
Ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտնելուց ի վեր երկիրը լքել են շուրջ 12 հազար օտարերկրացիներ և Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր աշխատել են դեսպանատներում և միջազգային մարդասիրական կազմակերպություններում: Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
ԱՄՆ Ներկյաացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (Հանրապետական կուսակցություն) Կոնգրեսին առաջարկել է նախագահ Ջո Բայդենի նկատմամբ միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բոլոր երկրների օտարերկրացի ուսանողները կկարողանան վերադառնալ Ռուսաստան՝ ուսումը բուհերում շարունակելու համար: Այդ մասին հաղորդել են ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել աֆղանստանցի փախստականների խնդրին, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կատարված հանցագործությունների թվի աճն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 60,6 տոկոս: Օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է ՀԱՀ-ի ոստիկանության գործերի նախարար Բեկի Ցելեն՝ ներկայացնելով 2021 թվականի ապրիլ–հունիսին հանցագործությունների վերաբերյալ հաշվետվությունը:
ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ժամանակավորապես դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում «անվտանգության հարցում անվստահության պատճառով»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հռոմում ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ) եւ մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:
Վրաստանում դպրոցների մանկավարժների 40 տոկոսն արդեն ներարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով: Այս մասին հաղորդում են երկրի կրթության եւ գիտության նախարարությունում:
Ամերիկացի աշակերտները նոր ուսումնական տարում կսկսեն հաճախել դպրոց, սակայն երկրում աճում է դելտա տարբերակով COVID-19 դեպքերի թիվը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:
Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալով, ինչպես Էրդողանի, այնպես էլ մյուս ուժերի համար երկու տարբերակ կա՝ և՛ հնարավորություն, և՛ հնարավորությունների սահմանափակում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, զեկույցում նշվում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը հասել է 322-ի, որոնց հիմնական պատճառ են եղել հոգեբանական և սոցիալական խնդիրները։
Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Նախ պետք է ֆիքսենք, որ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը Հայաստանի դիրքորոշումն է եղել տասնամյակներ շարունակ՝ սկսած 90-ականներից, սակայն կարևոր է նշել, որ իրավիճակը փոխվել է՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ հայ-թուրքական հարաբերություններում, ուստի կարծում եմ՝ որոշակի վերարժևորումներ պետք է արվեն,- 168.am-ի հետ զրույցում նկատեց թուրքագետը՝ մանրամասնելով,- Եթե նախկինում Թուրքիան իր ցանկությանը հակառակ՝ այս չափով ներգրավված չէր Արցախյան հարցում, ապա այժմ՝ ըստ էության, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմող Ադրբեջանի ուղղակի դաշնակիցն է, երկիր, որը մեր դեմ պատերազմել է, պատճառ է դարձել հողային կորուստների, այդքան զոհերի»:
Մի քանի տասնյակ անօրինական միգրանտներ արգելափակված են մնացել Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին, Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, սահմանապահները շրջապատել են անօրինական միգրանքների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է Աֆղանստանի TOLONews հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կատարում շարժման գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինի հայտարարությունը:
Թուրքիայում սևծովյան առափնյա նահանգներում գրանցված հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: