Խոսելու իմաստ չկա. ՌԴ ԱԳՆ-ն` Արևմուտքի հետ անվտանգության վերաբերյալ համաձայնագրի մասին

Արևմուտքի հետ անվտանգության պայմանավորվածությունների հնարավորության քննարկումն իմաստ չունի, քանի դեռ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին որպես սպառնալիք է ընկալում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Գրուշկոն նշել է, որ Ռուսաստանը դաշինքի ու նրա անդամ երկրների առջև բազմիցս բարձրացրել է անվտանգության անքակտելիության սկզբունքի հիման վրա հարաբերությունների ամուր հիմք ստեղծելու հարցը:

«Վերջին նման նախաձեռնությունը ձեռնարկվել էր 2021 թվականի դեկտեմբերին, երբ մենք ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ուղարկեցինք Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերը, որոնք մերժվեցին: Դաշինքի գործողություններն ուղղված են մեր երկրի հետ դիմակայությանը ինչպես քաղաքական ոլորտում, այնպես էլ ռազմական կարողությունների զարգացման ոլորտում», – ընդգծել է փոխնախարարը։

2021 թվականի վերջին հրապարակվեցին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ պայմանագրերի նախագծերը, որոնք առաջարկում էին միջոցներ՝ կանխելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և դաշինքի ռազմական ակտիվությունը մի շարք տարածաշրջաններում։ 2022 թվականի հունվարին մի քանի հանդիպումներից ու քննարկումներից հետո ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն գրավոր պատասխանեցին, որ չեն ցանկանում դադարեցնել դաշինքի ընդլայնումը։ Սակայն նրանք պատրաստակամություն էին հայտնել քննարկելու անվտանգության հետ կապված որոշակի հարցեր։

Նույն թվականի մարտին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ չեն ստացվել՝ ընդգծելով այդ հարցերի հույժ կարևորությունը Ռուսաստանի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930