Լեհաստանին զրկել են իսրայելական «Pegasus» լրտեսական ծրագրի լիցենզիայից

Քաղաքական գործիչների ապօրինի գաղտնալսման հետ կապված սկանդալը հանգեցրել է նրան, որ Լեհաստանին զրկել են իսրայելական Pegasus ծրագրային ապահովման լիցենզիայից:

Այս մասին լեհական հեռուստատեսության եթերում հայտնել է Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ, տարբեր տվյալներով, Լեհաստանի հատուկ ծառայությունները «Pegasus»-ի միջոցով գաղտնալսել են երկրի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկուն, ներկայիս վարչապետ Դոնալդ Տուսկին, այլ քաղաքական գործիչների, ինչպես նաև գործարարների, փաստաբանների, հասարակական գործիչների:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930