Թուրքիայում սովի շեմը հավասարվել է նվազագույն աշխատավարձին

Թուրքիայի արհմիությունների «Confederation of Turkish Trade Unions» համադաշնության (Türk-İş) կողմից հրապարակվել է մարտի զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարվում Թուրքիայի քաղաքացիների կենսամակարդակին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ ադյմ՝ Անկարայում ապրող յուրաքանչյուր 4 հոգուց բաղկացած ընտանիքի կերակրման համար անհրաժեշտ նվազագույն գումարը, որը համարվում է սովի շեմ, ամսական կազմում է 16.792 լիրա (ավելի քան 520 դոլար):

Մարտին սահմանված սովի շեմը փետրվարի համեմատ գրանցել է 3.29 տոկոսին համարժեք աճ, որը տարեկան կտրվածքով կազմում է 76.71 տոկոս:

Անհրաժեշտ սնունդի ապահովմանը զուգահեռ հագուստի, կոմունալների, տրանսպորտի, կրթության, առողջության և նմանատիպ այլ կարիքների համար նախատեսվող նվազագույն գումարը՝ աղքատության շեմը, հասնում է 54.700 լիրայի (ավելի քան 1700 դոլար):

Նշվում է նաև, որ մենակ ապրող և աշխատող մարդու համար կենսունակությունն ապահովելու համար նվազագույն գումարը ևս աճել է՝ հասնելով 21.831 լիրա (շուրջ 700 դոլար):

Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Թուրքիայում սովի շեմը գրեթե հասել է նվազագույն աշխատավարձին:

Տեսանյութեր

Լրահոս