Բլինքենն Ալիևի հետ զրույցում զգուշացրել է զերծ մնալ խաղաղության գործընթացը խաթարելու փորձերից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությանը՝ զգուշացնելով, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հասնելու հեռանկարները։

Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղար Բլինքենը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը և դրա տնտեսական նշանակությունն ամբողջ տարածաշրջանի համար։ Պետքարտուղարն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները։

Էնթոնի Բլինքենն անդրադարձել է նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարևորությանը՝ կարևորելով գործընկերային նախաձեռնությունների աճը, ներառյալ էներգետիկ և կլիմայական առաջնահերթությունները:

Պետքարտուղարը վերահաստատել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը և հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930