Ով է Թուրքիայի ամենահարուստ մարդը՝ ըստ Forbes-ի

Ամերիկյան Forbes բիզնես ամսագիրը հրապարակել է 2024-ի միլյարդերների ցանկը: Դրանցում տեղ են գտել նաև թուրք 27 մեծահարուստ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանց թվում է թուրքական «Yıldız Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Մուրադ Ուլքերը, ով 5.1 մլրդ դոլար կարողությամբ լինելով Թուրքիայում ամենահարուստ մարդը, ցուցակում զբաղեցնում է 597-րդ տեղը:

Ուլքերին 3.5 մլրդ դոլարով հաջորդում է «Kazancı Holding»-ի կառավարման խորհրդի նախագահ Ջեմիլ Քազանջըն և 3.1 մլրդ դոլարով՝ «Koç Holding»-ի կառավարման խորհրդի անդամ Իփեք Քըրաչը:

Նշվում է, որ ցուցակում առկա բոլոր միլիարդների ընդհանուր կարողությունը կազմում է 14.2 տրլն դոլար, որից թուրք մեծահարուստների բաժինը միայն 56.1 մլրդ դոլարն է:

Ցանկի 1-ին տեղում ֆրանսիական «Louis Vuitton» ընկերության գործադիր տնօրեն Բերնարդ Արնաուլտն է՝ 233 մլրդ դոլար կարողությամբ, իսկ 2-րդում «Tesla»-ի և «SpaceX»-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը՝ 195 մլրդ դոլար կարողությամբ:

Տեսանյութեր

Լրահոս